Նոր Արեշում գիշերը դանակահարություն է եղել․ տուժածները 29 եւ 21 տարեկան են

Այս թեմայով
- Դիլիջանում վթարի է ենթարկվել «Զեյթունցի Счастливчик Վաչոն»
- Արտակարգ դեպք Գյումրիում. «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մարզի ԳԳՄ տնօրենն ու իրացման բաժնի պետը բերման են ենթարկվել
- Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին
- Բախվել են «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստի Infiniti-ն և պայմանագրային զինծառայողի Mercedes-ը. ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց
Երևանում հուլիսի 25-ին դանակահարություններ են տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23։45-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Վիրավորներն են՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ՝ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանը։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։ Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ։ Եվ կան կասկածներ, որ կոշիկներն ու հողաթափը վիրավորներինն են։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության քրեագիտական վարչության փոձաքրեագետները։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։