Էրզրումում բացվել է Թուրքիայի միակ սառցե քանդակների թանգարանը
Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրումում (պատմական Կարին քաղաքում) բացվել է Թուրքիայի միակ սառցե իրերի և քանդակների թանգարանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ թանգարանը բացվել է Աթաթուրքի համալսարանի և Հյուսիսարևելյան Անատոլիայի զարգացման գործակալության կողմից` համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում:
Թանգարանի ցուցահանդեսային տարածքը 400 քառակուսի մետր է, այստեղ տեղ են գտել բազմաթիվ սառցե քանդակներ: Քանդակների ցուցահանդեսը նվիրված է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կանխմանը, այդ իսկ պատճառով թանգարանը բացվել է հենց հուլիսի 15-ին:
Ցուցադրությունն ուղեկցվում է երաժշտությամբ և լույսերով: