Ոստիկանները երկրորդ անգամ բերման ենթարկեցին ավտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր–Նակալյանին (տեսանյութ)
«ՎԵՏՕ» շարժման անդամներին և երթի մասնակիցներին ոստիկանությունը կրկին բերման ենթարկեց: Երբ նրանք Արտաշատից շարունակում էին իրենց ակցիան` ավտոերթով դեպի Երևան ուղևորվելով, մոտավորապես տասը րոպե անց ոստիկանները կանգնեցրին նրանց:
Գետնին պառկեցնելով` ոստիկանները բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և մյուս անդամներին:
Նշենք, որ արդեն երկրորդ անգամ է ոստիկանությունն այսօր նրանց բերման ենթարկում: