Հսկայական թռչունը, ճանկերով շնաձկան նմանվող ձուկ բռնած, թռել է լողափի վրայով (տեսանյութ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքի լողափում հանգստացողներն ապշեցուցիչ տեսարանի են ականատես եղել, երբ հսկայական թռչունը շնաձկան նմանվող մեծ ձկանը ճանկերով բռնած թռել է հանգստյան գոտու վրայով, գրում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ կատարվածը լողափի դիմաց գտնվող բարձրահարկ շենքի 17-րդ հարկից տեսանկարել է Էշլի Ուայթ անունով մի աղջիկ, որն այս շրջանում իր հանգիստն է վայելելիս եղել։
Տեսանյութը հատկապես մեծ տարածում է գտել Twitter սոցկայքում, որի օգտատերերը հիմնականում քննարկել են, թե դրանում իրականում ինչ տեսակի ձուկ և ինչ թռչուն է պատկերված։ Համացանցային օգտատերերի մեծ մասը թռչնի զոհին պոչի համար առավելապես շնաձկան է նմանեցրել։