Հայտնի է դարձել ուժեղ մազաթափության պատճառներից մեկը
Այս թեմայով
Россия 1 հեռուստաալիքի եթերում հեռուստադիտողներից մեկը, որն էնդոկրին համակարգում խնդիրներ ունի, բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովին հարցրել է, թե որն է ուժեղ մազաթափության պատճառը:
Կինը պատմել է, որ նրա մազերը ուժգին թափվել են այն բանից հետո, երբ նրան նշանակել են «Լ-տիրոքսին» 75 միլիգրամ դեղաչափով: Հիվանդը, նկատելով, որ իր մազերը սկսել են կտրուկ թափվել, որոշել է ընդունել դեղաչափի կեսը. խնդիրը, ըստ նրա, նվազել է, բայց մինչև վերջ չի լուծվել:
Մեկնաբանելով այդ իրավիճակը՝ փորձագետը խորհուրդ է տվել ստուգել արյան մեջ ֆերիտինը:
«Որովհետև խնդիրը կարող է լինել վահանաձև գեղձի մեջ: Որպես կանոն, ֆիրիտինի՝ երկաթի պաշարների պակասն ուղեկցվում է ուժգին մազաթափությամբ»,- ասել է բժիշկ Մյասնիկովը:
«Միգուցե հարկավոր է պարզապես համալրել երկաթի պաշարները, և ամեն ինչ կանցնի»,- ավելացրել է հայտնի բժիշկն ու հեռուստահաղորդավարը: