Այսօր՝ 07 հուլիսի 2020թ., 00:00
Ավստրալիայում 6.6 մլն բնակիչ մեկուսացման մեջ կհայտնվի՝ կորոնավիրուսի բռնկման վատթարացման պատճառով Դիմակ կրելու մինչև այժմ գործող պահանջը և դրա տուգանքները ապօրինի էին Եթե «ՀԵՊ» և «ՆԶՊ» առարկաների դուրսբերումը դպրոցական ծրագրերից մտնում է կառավարության նպատակների մեջ, ապա մեր սերունդների գործերը՝ մեղմ ասած լավ չեն Համավարկը բացահայտեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու կենսաահաբեկչությանը Վարչապետը հասկացել է, որ որևէ ներդրող Հայաստան չի գալու, որովհետև ոչ մեկը հավես չունի փռվել ասֆալտին և ծեփվել պատերին Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին. Տիգրան Աթանեսյան Մարիա Զախարովան հայտնել է իր հեղինակած խոսքերի հիման վրա երգերի թողարկման մասին Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերել Samsung Galaxy Note 20-ը կարող է դառնալ ամենաթանկը գաջետների պատմության մեջ «Մահացած» տեսչական մարմինը․ բնապահպաններն ընդդեմ անորակ աշխատանքի «Իմ քայլը» առաջարկում է բաց և փակ տարածքում դիմակ չդնելու համար նախատեսված տուգանքի չափը բարձրացնել՝ դարձնելով 20 և 50 հազար դրամ ԱՄՆ-ում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ հակամարմնային դեղամիջոցի փորձարկումների 3-րդ փուլը Հուլիսյան հայտնի լիալուսինը զարդարել է գիշերային երկինքն աշխարհի շուրջ (լուսանկարներ) Թուրքիան փորձում է աշխարհը վերադարձնել միջնադար․ Զատուլին Եգիպտոսում բժիշկներին եւ լրագրողներին ձերբակալում են կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված քննադատության համար Սորոսի կասիր, իմքայլական Սոս Ավետիսյանը որոշել է իմքայլական թրենդից հետ չմնալ ու Ծառուկյանի հասցեին գնահատականներ հնչեցնել Նոան ջախջախեց Շիրակին և վերջին տուրում Արարատ-Արմենիային հաղթելու դեպքում կնվաճի չեմպիոնի կոչումը Մեծամորում քամին ու կարկուտը քանդել են ջերմոցները, գյուղացիներն օգուտի փոխարեն, վնասն են հաշվում (տեսանյութ) Ո՞ւր է ուղղվել արտակարգ դրության ռեժիմը խախտած քաղաքացիների վճարած 3.7 միլիոն դրամը Դիմակը չպետք է իջեցնենք, ինչպես չենք հանում շորերը և մերկ ման գալիս փողոցում. Արսեն Թորոսյան Արցախի նախագահը Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել Դատախազությունն առիթից օգտվում է՝ շահարկելով Ռոբերտ Քոչարյանի անունը, որը կապ չունի Պողոս Պողոսյանի սպանության հետ․ Ռուբեն Սահակյան Լուվրը չորս ամսվա կարանտինից հետո բացվել է այցելուների համար Նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ (տեսանյութ) «Երևանի այդ ժեստը բազում հարցեր է առաջացնում Մոսկվայում»․ Տարասով Սետիեն. Ավելի ու ավելի քիչ եմ սկսում հասկանալ VAR-ի աշխատանքը Կասեցումներ` սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում և Ազգային արխիվում Արսեն Թորոսյան. 650 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում Թուրքիան 6 արտասահմանյան բանկերին արգելել է ակցիաներ վաճառել Կառավարությանն այսօր վերջնաժամկետ է ներկայացվել. ՄԻԵԴ-ը դատավորների հարցով հարցաշար է ուղարկել «Սրանք մտել են մեր ընտանիքները, եղբորը հանել են եղբոր դեմ, որդուն՝ հոր դեմ, հարազատին՝ հարազատի դեմ․․․»․ Նաիրա Զոհրաբյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ Ֆելիշը վնասվածք է ստացել․ նա չի խաղա Սելտայի դեմ Արտակարգ դրությունն առնվազն 1 անգամ կերակարաձգենք. ամեն ինչ տանում է դրան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Հուլիսի 5-ի դրությամբ Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով կայացվել է 4177 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում Նիկոլի սպասվող հրաժարականը կամ Time To Say Goodbye Մարդկանց մոտ գտել են հինգ մուտացիաներ, որոնք մեծացնում են COVID-19-ից մահվան հավանականությունը ՍԴ-ում Քոչարյանի գործով նիստն, ամենայն հավանականությամբ, չի կայանա Բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում հուլիսի 1-ից ոստիկանությունն իրականացնում է արտակարգ ծառայություն (տեսանյութ) Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Դեսպան. միջուկային գործարքը շանսեր չի ունենա, եթե ԱՄՆ-ը պահանջի երկարաձգել Իրանի դեմ զենքի էմբարգոն Նաոմի Քեմփբելը հրապարակել է մերկ լուսանկարների շարք` գովազդելով Valentino պայուսակները (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան բարձրացնում է նավթի գները Երեխան ցած է ընկել 5-րդ հարկից ու ողջ մնացել Ռուսաստանի գլխավոր գողին «սխոդկայում» հիշեցրել են հին մեղքերը Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպել է կորոնավիրուսի ժամանակ իր կյանքը փրկած բուժաշխատողների հետ (լուսանկարներ) Թուրքիայում 115 նախկին պաշտոնյա է ձերբակալվել Էրդողանի տվյալներն ուսումնասիրելու և գյուլենականների համար լրտեսություն անելու կասկածանքով Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել ԿԳՄՍ փոխնախարարը 1-2 րոպե ժամանակ էր տվել. սա այն ձեւաչափը չէր, որտեղ պետք է քննարկվեր ՀԵՊ առարկայի հարցը. Հայր Զաքարիա Սուրբ Սոֆիայի սպառնալիքը սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության համար․ Պատրիարք Կիրիլ Արսեն Թորոսյանը BBC լրատվականին ասել է․ «Մենք որոշեցինք ապրել այդ վիրուսի հետ՝ անկախ թվերից, չենք հետապնդում դրա վերացման նպատակ» Այս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ահազանգ է եղել, որ «Դալմա»-ում ռումբ կա. (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանում. հարձակվել են ՀՔԾ աշխատակցի վրա, վնասել նրան պատկանող ավտոմեքենան ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել «Ոսկի խոսքեր էլ ասի օրվա վարչապետը, դրանք զուտ խոսքեր են». Լարիսա Ալավերդյան Միքայելպողոսյանների ու անտարեսիարմենների ֆոնին Արամոն քաղաքի տղա է, որը սխալվել ու իր սխալն ընդունել գիտի Եկեղեցու դեմ արշավներ միշտ են եղել, չի գտնվել ուժ, որ կհաղթի․ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան «Տուգանենք, հետո ասենք, որ քանդել չենք կարող, վերջում կօրինականացնես». Դավիթ Խաժակյան «Ե՞րբ պիտի գաք այն գիտակցության, որ ձեր տարածած չարությունն ու նախանձն իսպառ կկործանեն աշխարհը». Արմինկայի նոր գրառումը Դուք չեք որ պետք է դատեք Ահազանգ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի տեղադրման մասին Ես ավելի գռեհիկ ու անճաշակ ու ավելի երեսպաշտ կարգախոս ուղղակի չեմ հիշում. Ռուբեն Մելիքյան Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը «Շատ թեժ ա լինելու». Գաղտնալսել եւ հրապարակել են Գեւորգ Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի եւ նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի Իլոն Մասկն աջակցում է Քանյե Ուեսթի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրությունը Հուլիսի 8-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքով «Այս պահի դրությամբ հարցը ներառված է նիստի օրակարգում». ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության մասին Կենտրոնական բանկի դիմաց իրավիճակը կրկին լարված է. Տեսանյութ Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել «Հելթ Տոն» արտադրատեսակը ներառված չէ ԱՀԿ ուղեցույցների մեջ Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Եկեք պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց Մարզումների ժամանակ ֆուտբոլիստը կայծակնահարվել է Ինչ հետեւանքներ կարող է ունենալ կորոնավիրուսը մարդու օրգանիզմի համար Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ, հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն Նախօրեին կորոնավիրուսից մահացած բոլոր անձինք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Փաշինյանը միսիա ունի, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)
Հարցում

Իշխանությունները սովորության համաձայն իրենց ձախողումները փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանություններն ու նրանց սպասարկող մի շարք լրատվամիջոցներ, սովորության համաձայն իրենց ձախողումներն ու բացահատվող պրոբլեմները ջանասիրաբար փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա, կամ ինչպես ընդունված է ասել՝ փորձում են գցել նախորդ իշխանությունների «գրպանը»։ Այդպիսի օրինակները շատ են, ու տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում, մի օր էլ իշխանությունները կարող են նախկին իշխանություններին մեղադրել թե՝ «․․․ինչո՞ւ մեզ չէիք զգուշացնում, որ ձախողվում ենք, չէիք տեսնում, որ ոլորտ առ ոլորտ նորանոր պրոբլեմներ ենք ստեղծում»։

Չէի անդրադառնա այս հարցին, եթե թեման զգայուն չլիներ։ Միքայել Մինասյանի հայտնի տեսաուղերձից հետո, հայրենական որոշ շրջանակներ և լրատվամիջոցներ, միանալով կառավարության անլրջության մարաթոնին, անհույս փորձեր են անում տարբեր մեթոդներով շեղել թեման՝ դրանով իսկ ջրելով իշխանության պատասխանատվությունը։ Մասնավորապես՝ ցանկանում են արդեն հայտնի դարձած Դավիթ Գայստյանին (ում անձամբ ճանաչելու առիթ չեմ ունեցել) կապել Սերժ Սարգսյանի հետ։

Նախ ոչ ոք չի ժխտում, որ նախագահ Սարգսյանի կառավարման տարիներին, ինչպես Դավիթ Գալստյանի կազմակերպությունը, այնպես էլ շատ այլ կազմակերպություններ սպառազինություն և ռազմական տեխնիկա են մատակարարել ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Դա շատ նորմալ երևույթ է, և դրա համար որևէ մեկը չի մեղադրում նրանց՝ ոչ անցյալի, ոչ էլ ներկա մատակարարումների համար։ 2018թ․ իշխանափոխությունից հետո, Դավիթ Գալստյանը սկսել է համագործակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ու եթե հիմա նախկին իշխանություններին քննադատողները ինչ-որ պրոբլեմներ են տեսնում նրա գործունեության մեջ, գուցե ավելի ճիշտ կլինի հենց Դավիթ Գալստյանին հարցնեն, թե ի՞նչ պրոբլեմների մեջ է եղել (եթե եղել է) այլ երկրներում իր գործունեության ժամանակ։ Եվ եթե կարծում եք, որ նրա գործունեությունը նախկինում խնդրահարույց է եղել, ապա ինչո՞ւ եք շարունակում համագործակցությունը։

Հատկանշական է, որ իշխանական շրջանակները լուրեր են հրապարակում, թե ինչպե՞ս է Դավիթը Գալստյանը սկսել իր բիզնեսը, ի՞նչ ընկերություններ է հիմնել, ե՞րբ և աշխարհի ո՞ր երկրում, ի՞նչ բիզնեսով է զբաղվել, և նմանատիպ այլ տեղեկություններ։ Իսկ հետևություններն ավելի քան անհեթեթ ու մանկամիտ են ստացվում։ Մասնավորապես երբ փորձում են Դավիթ Գալստյանի տարբեր երկրներում ունեցած բիզնես գործունեությունը կապել Սերժ Սարգսյանի հետ՝ քանի որ այդ տարիներին նա էր նախագահը։ Ռուսները կասեն «ժելեզնայա լոգիկա»։

Տեղեկություններ են հրապարակում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ստեղծված փորձագիտական խումը 2012թ մտահոգություն էր հայտնել, որ զենքի մատակարար Ալբանիան ՄԱԿ-ի ԱԽ-ին չի կարողացել բացատրել, թե ինչպես է զենքը ԱՄԷ փոխարեն հայտնվել Լիբիայում։ Բա Միքայել Մինասյանը ձեզ ի՞նչի մասին էր զգուշացնում։ Չէ, որ նմանատիպ պրոբլեմատիկ վիճակում էլ կարող է հայտնվել նաև Հայաստանը՝ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում։ Միթե՞ հենց դա չէր այդ թեման բարձրացնելու ողջ նպատակը։

Ի դեպ, թեմայով հետաքրքրվողների համար ասեմ, որ ՄԱԿ-ի այդ փաստաթղթերում Հայաստան պետությունը որևէ կերպ առնչություն չունի։

Ես չգիտեմ, կոնկրետ ի՞նչ կապ ունի Դավիթ Գալստյանը իշխանության կողմից քարոզչական դաշտ նետված վերոհիշյալ պատմության հետ, բայց եթե նույնիսկ կապ էլ ունի, ապա ի՞նչ է, բիզնեսմենների միջազգային բիզնեսի համար էլ է՞ Սերժ Սարգսյանը, կամ որևէ այլ պաշտոնյա մեղավոր։ Ու՞ր է կորել բանականությունը, եթե այն երբևէ եղել է։

Ըստ նախկին իշխանությանը քննադատողների՝ Դավիթ Գալստյանի մասնավոր կազմակերպությունը, որպես չորրորդ մեկ այլ երկրի կազմակերպության դուստր ձեռնարկություն՝ զենքի մատակարարման գործարք է իրականացրել երկու այլ պետությունների ձեռնարկությունների միջև, և արդյունքում իբր զենքը մատակարարել է երրորդ երկիր։ Սա ըստ նախորդ իշխանությունների քննադատների։ Ավելին, քանի որ այդ գործարքում ավիափոխադրողը եղել է հայկական կազմակերպություն, ուրեմն գործող իշխանության մեր քաջարի պաշտպանները ինքնագոհ, հերոսական հետևություններ են անում Սերժ Սարգսյանի և Դավիթ Գալստյանի կապի վերաբերյալ։ Այն դեպքում, երբ վերոնշյալ թեմաներում Հայաստան պետության անունն անգամ չկա, որևէ պետական կառույցի լիազորությունների օգտագործման տեսքով։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ազգությամբ հայ բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներում ամենատարբեր բնույթի գործարարությամբ են զբաղվել, այդ թվում գուցէ նաև խնդրահարույց։ Հատկանշական է, որ այդ մարդիկ իրենց տարբեր առաջարկություններով, այդ տաս տարիների ընթացքում եկել են Հայաստան, և նրանցից շատերը երջանիկ առիթ են ունեցել նաև նախագահ Սարգսյանի հետ հանդիպելու։ Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը ընդունել է նրանց, մասնակցել է Հայաստանում նրանց հիմնած ձեռնարկությունների բացմանը՝ ուրեմն պետք է իրեն կապել բոլորի բիզնեսների հե՞տ։ Սա ի՞նչ անհեթեթ, մանկամիտ մտածողություն է։

Փաստն այն է, որ այսօր կա Միքայել Միանսյանի կողմից բարձրացված խնդիր, ըստ որի Հայաստանի արտոնություններով, ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որն առաջին հերթին հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին։ Մնացյալը՝ հեքիաթներ են, թե նախկինում ով, ում հետ, որտեղ ինչ հարաբերություններ են ունեցել և այլն։ Եվ որքան էլ գունավոր պատմեք այդ հեքիաթները, միևնույն է դրանք իրականություն չեն դառնալու։ Դուք ավելի լավ է մտածեք, թե ինչպե՞ս եք բարձրացված խնդիրը հիմնավորված կերպով հերքելու, կամ էլ դրան համարժեք գործողություններ իրականացնելու՝ որպեսզի չտուժի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը»։

website by Sargssyan