Քաղցկեղային բջիջներում հայտնաբերվել է վիրուսներից պաշտպանության մեխանիզմ
Այս թեմայով
Քաղցկեղային բջիջները կարող են իրենց պաշտպանել վիրուսներից, որոնք վնասակար են ուռուցքային հյուսվածքների համար, բայց ոչ առողջ բջիջների: Սա պարզել են Մեծ Բրիտանիայի Ֆրենսիս Կրիկի ինստիտուտի գիտնականները, եւ այս հայտնագործությունը կօգնի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետ մեթոդներ մշակել ինֆեկցիոն ագենտների միջոցով: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Nature Cell Biology ամսագրում:
Գիտնականներին հաջողվել է պարզել մեխանիզմը, որի միջոցով ուռուցքն իրեն պաշտպանում է օնկոլոգիական վիրուսներից, որոնք երբեմն օգտագործվում են քաղցկեղային բջիջների ոչնչացման եւ իմունային պատասխանի խթանման համար: Իրականում այս վիրուսներն օգնել են պացիենտների միայն փոքր տոկոսին, եւ ցածր արդյունավետության պատճառը չարորակ բջիջների փոխազդեցությունն է հարեւան բջիջների հետ, մասնավորապես՝ քաղցկեղի հետ ասոցացվող ֆիբրոբլաստների (CAF):
Երբ քաղցկեղային բջիջներն անմիջականորեն շփվում են CAF-ի հետ, առաջանում է բորբոքային ռեակցիա, որը դժվարեցնում է վիրուսների թափանցումը: Երբ բջիջների պարունակության մի մասը անցնում է ֆիբրոբլաստներով, որոնք իրենց հերթին հարեւան հյուսվածքներին ահազանգում են ցիտոկիններ արտադրել, առաջանում է հզոր պաշտպանական պատասխան: Երբ գիտնականներն արգելափակել են այս մեխանիզմը, ուռուցքն ավելի զգայուն է դարձել օնկոլոգիական վիրուսների նկատմամբ, եւ հետեւաբար՝ դրանց հանդեպ ավելի խոցելի:
Հետազոտողների խոսքով՝ դեռեւս շատ բան է անհրաժեշտ պարզել, թե վիրուսներն ինչպես են փոխազդում քաղցկեղի, շրջապատող հյուսվածքների եւ իմունային համակարգի հետ: Սակայն այս հետազոտության արդյունքները կարեւոր քայլ են ուռուցքների բուժման հզոր գործիքի ստեղծման ճանապարհին: