Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին․ Middle East Eye ՌԴ-ն անկեղծորեն շահագրռգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա Մակրոնը Պուտինից հետո հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ ԱԺ արտահերթ նիստ. Պատգամավորները շարունակում են քննարկել օրինագծերը

Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է«Վաճառում էր իրեն ամուսնացածներին»․ Լեպսի նշանածը բացահայտել է Բոնիայի անցյալըՀոգեբանը Պուգաչովայի վիճակի մասին․ «Բառացիորեն կարելի է դա անվանել դեպրեսիա»Լոռու մարզում դպրոցներ կմիաձուլվեն. նախագիծԹրամփը հաջորդ շաբաթ գագաթնաժողով կանցկացնի աֆրիկյան առաջնորդների հետԿանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա՝ նացիզմ գովերգող երգի պատճառովԱյս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին․ ՎեհափառՀրդեհ՝ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 մшրմինԼրատվամիջոցները՝ Ալիևի որդու՝ Մոսկվայի մարզում էլիտար առանձնատան մասին, որը նա այդպես էլ չի կարողացել վաճառելԴանա Բորիսովայի դուստրը հոսպիտալացվել է Արմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում«Բոլորը գիտեն՝ ով է այստեղ թագուհին»․ Աննա Աստիի կյանքը մերկ երեկույթից հետոՏոնական օր էր, որ նստեցիր աթոռին, տոնական օր է լինելու, երբ վռնդվես․ սփյուռքահայ բարերարը՝ ՓաշինյանինՄեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»Ներքաղաքական լարվածությունը շարունակում է աճելԱնհայտ ծագման մի պատգամավոր քպականին հատուկ տեխնոլոգիայով փորձում էր մանիպուլացնել իրականությունը․ Նարեկ ՄանթաշյանՌուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.suՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո (տեսանյութ)Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ ՓաշինյանըԿենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել 560 հազար ԱՄՆ դոլարը. արդյունքում այն գողացանԱմենացավալին այն է, երբ այլ երկրների պատվիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատվիրակությունը չի միացել նախաձեռնությանը․․․Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայումՊաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակըԱդրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ
Հայաստան

Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը

Ի՞նչ հավանական տարբերակով կարող էր վարչապետ Փաշինյանը վիրուսակիր դառնալ։ Վարչապետի կեցավայրում մեկուսացած, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին պատմում է, թե ինչպես է դա տեղի ունեցել և հավանաբար դրա պատճառը, ըստ նրա, առանց պաշտպանիչ միջոցների՝ տվյալ դեպքում առանց ձեռնոցների ջրի բաժակներին կպած աշխատակիցն է եղել։

«Խոհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում, մի օր ֆիքսեցի բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը, իհարկե նկատողություն արեցի ու առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Այն մարդը, ով մատուցում էր բաժակը, նրա մոտ էլ է կորոնավիրուս հաստատվել»,- ծառի տակ նստած ժողովրդի հետ կիսվում է վարչապետը։

Պարզելու համար, թե մասնագիտական մեկնաբանությամբ ինչպե՞ս է դա հնարավոր «Փաստինֆո»-ն կապ հաստատեց բժիշկ, Փաստահավաք խմբի անդամ Գևորգ Գրիգորյանի հետ։ Որքան է հավանականությունը, որ վիրուսակիր կոնտակտավորը բաժակի միջոցով փոխանցի վարակը, Գևորգ Գրիգորյանը պատասխանեց. «Նույն բաժակից օգտվելուց կոնտակտային ճանապարհով վարակի փոխանցումը թեորիապես հնարավոր է։ Այլ կերպ ասած՝ եթե կորոնավիրուսով վարակված անձի բերանը կպնի մի բաժակի, անմիջապես որից նույն կերպ՝ բերանով օգտվի մեկ այլ անձ, ապա վարակումն անխուսափելի է։

Մյուս բոլոր դեպքերում վարակվել կորոնավիրուսով՝ պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ։ Պարզապես բաժակին դիպչելով վարակակիր դառնալ հնարավոր էր միայն այն դեպքում, եթե ասենք պատկերացնենք, որ արդեն վարակակիր աշխատակիցը (ով ազգային անվտանգության նկատառումներից ելնելով իրավունք չուներ լինել աշխատակազմում, նա արդեն պետք է ստուգված և մեկուսացած լիներ) ով վիրուսակիր էր և առանց ձեռնոցի դիպչել է բաժակին, պետք էր հազար իր ձեռքի մեջ և առանց այդ ձեռքը սրբելու ձեռք տար այն բաժակին, որից օգտվել է Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով պարզվում է, որ Կառավարության ներսում չեն պահպանվում տարրական հիգենիայի կանոնները, որի արդյունքում երկրի վարչապետն իր ողջ ընտանիքով կորոնավիրուսակիր է դառնում»։

Պարզաբանենք, որ վարչապետ Փաշինյանն իր կենդանի լայվում մանրամասնում է՝ «Մի օր ֆիքսեցի բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը», այսինքն՝ մի բաժակից երկու անձի օգտվելու փաստ այս նկարագրության մեջ կարծես չկա։ Բժիշկ Գրիգորյանը պարզաբանում է. «Սա ազգային անվտանգության խնդիր է, որովհետև մեր երկրի Կառավարությունը, այսինքն` Գործադիր մարմինն ու երկրի քաղաքական առաջին դեմքն ապահովագրված չէ, որ իր աշխատակազմը՝ կլինի խորհրդական կամ օգնական, իրեն չվարակեն կորոնավիրուսով։

Այդ մարդիկ էլ իրենց հերթին ապահովագրված չեն՝ գոնե տեստավորվելու, որպեսզի գոնե հասկանան՝ եթե իրենք ունեն կորոնավիրուս, ուրեմն պետք է չաշխատեն և չվարակեն երկրի թիվ մեկ քաղաքական ֆիգուրին և մնացյալին։ Ինչպես տեսնում ենք՝ Կառավարությունում նպատակահարմար չեն գտնում մասսայական տեստավորում իրականացնել։ Խնդիրն այստեղ է՝ մեր ազգային անվտանգությունը վտանգված է։ Նույն հաջողությամբ այդ նույն աշխատակիցը կարող էր վարակված լիներ ասենք՝ սիբիրյան խոցով և վարակեր վարչապետին ու նա իր ծննդյան օրով «լուսահոգի» դառնար, Աստված չանի իհարկե»։