Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. Թրամփ Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը ՌԴ շրջաններից մեկում Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ներգաղթյալներին կարգելվի աշխատել մի շարք ոլորտներում Բագրատ Սրբազանի և 17 մյուս քաղաքացիների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա այսօր Մհեր Գրիգորյանը ողջունել է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան Գործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղել Մանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից․ ինչ են պայմանավորվել Թրամփը զանգահարել է Պուտինին. տեղի կունենա եռակողմ հանդիպում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». Ուիթքոֆ ՌԴ-ն Օդեսայի արվարձաններում հարվածել է ադրբեջանական SOCAR-ի տերմինալներին. լրատվամիջոցներ

Անհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. ԹրամփՉինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունըՈվ է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրելՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում զինադադարի առաջարկըԹրամփն Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հիշել է Հայաստանի և Ադրբեջանի մասինԱՄՆ-ն այլևս զենք և գումար չի տրամադրում Ուկրաինային. ՌուբիոՌուսաստանից նոր մարդասիրական օգնություն Արցախից տեղահանվածներինԽաղաղության համար և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ. ՌուբիոՌԴ շրջաններից մեկում Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ներգաղթյալներին կարգելվի աշխատել մի շարք ոլորտներումԴեսպաններին հավաքում են ՍյունիքումԵրևան-Սևան ճանապարհին «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշինԻրավապահ համակարգի հակառակ կողմը․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունԲագրատ Սրբազանի և 17 մյուս քաղաքացիների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա այսօրԻշխանությունները տոնական տրամադրության մեջ են. «պարզերես» կարող են փողոց դուրս գալՄարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլվելու են. քանի՞ աշխատակից կմնա անգործԻնչ է հայտարարագրել Էկոպարեկային ծառայության պետըԿադրերի դեֆիցիտ կա` մարզպետացու չեն գտնումՄհեր Գրիգորյանը ողջունել է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ՀայաստանԳազայի ողբերգությունից առաջ կար Լեռնային Ղարաբաղը․ Իշաան ԹարուրՎորոնեժում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը. MashԳործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղելՄանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից․ ինչ են պայմանավորվելԹրամփը զանգահարել է Պուտինին. տեղի կունենա եռակողմ հանդիպումԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման վերաբերյալՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման10 մարզ, 10 հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ներըՆիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրելՉինաստանի ԱԳՆ-ն ողջունում է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումըՌուբիոն բացահայտել է, թե ինչու են եվրոպացի առաջնորդները Զելենսկիի հետ մեկնում ԱՄՆԶելենսկին հայտնվել է «կատարիր կամ հեռացիր» իրավիճակումՌուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում և խոստացել անվտանգության «հուսալի երաշխիքներ». ՈւիթքոֆԱդրբեջանցի պատգամավորը շարունակում է սադրել Ռուսաստանին. «Նրանք, ովքեր մեզ վրա գան, մռութներին կստանան»Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՂազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՌԴ-ն Օդեսայի արվարձաններում հարվածել է ադրբեջանական SOCAR-ի տերմինալներին. լրատվամիջոցներԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնումԹրամփն աջակցում է Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի լիակատար վերահսկողություն սահմանելու Պուտինի առաջարկըԱրսեն Թորոսյանի ընկերը, որը բժշկի քիթ էր կոտրել, ընդդիմադիր է դիրքավորվումԶելենսկին հայտարարել է, որ ժամանել է ՎաշինգտոնԶելենսկին արձագանքել է Ղրիմից հրաժարվելու Թրամփի կոչինՈւկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին. ԹրամփՕդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀանթեր Բայդենը հրաժարվել է ներողություն խնդրել ԱՄՆ առաջին տիկնոջից՝ չնայած դատական հայցի սպառնալիքինՌուսաստանի Վոլգոգրադի մարզում դատավոր է սպանվելՇորը կոչ է արել ոստիկանությանը լինել ժողովրդի կողքինՈր դեպքում Պուտինը կառաջադրվի Նոբելյան խաղաղության մրցանակիԼավրովին նկատել են Ալյասկայում՝ «ԽՍՀՄ» գրությամբ շապիկովՄակրոնը Զելենսկիի հետ կհանդիպի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետոՊուտին–Թրամփ հանդիպման վայրը խորհրդանշական է՝ Ալյասկայի ռազմաբազան դառնում է պատմական դիպվածի սցենաԿիևը խաղաղություն է ուզում, բայց ոչ ցանկացած գնով․ Ուկրաինայում ԵՄ դեսպան
Հայաստան

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Ուղերձում նախագահը մասնավորապես ասել է.

«Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա... Ապագան գալիս է վաղը, բայց սկսվում է այսօր՝ յուրաքանչյուր նորածնի ճիչով, յուրաքանչյուր ծնողի բերկրանքով, պետության ամեն նոր քաղաքացու անվամբ:

Սիրելի՛ երեխաներ, իմ կրտսե՛ր բարեկամներ,

Գիտեմ, որ այս օրերին շատ դժվար է տանը նստելը, երբ բնությունը, բակը, խաղը դուրս են կանչում: Շնորհակալ եմ, որ համբերում եք և հասկանում: Հավատացեք, որ այսօրվա դժվարությունն ու անհարմարությունը վաղվա ավելի լավ օրվա համար են, երազանքների օրվա համար:

Ձեր մեջ երազանքներ կան, որոնք ոչ միայն ձերն են, այլև ձեր ծնողներինը: Պետք է կարողանանք միասին այնպես անել, որ իրականությունը լինի ձեր երազանքի նման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեխաների միջոցով մենք նորովի ենք բացահայտում մեզ շրջապատող հսկա աշխարհը: Այն մեծ ու փոքր, բազմագույն ու բազմաշերտ աշխարհների խճանկար է: Մանկական աշխարհն այդ խճանկարի ամենագունագեղ մասն է, որը կառուցվում է երեխաների շնորհիվ ու մեծերիս մասնակցությամբ: Որպես պետություն և քաղաքացի, որպես ընտանիք և ծնող, որպես իշխանություն և հասարակություն եկեք չխնայենք մեր ջանքերը: Գործի դնենք մեր սիրտն ու միտքը, որ այդ աշխարհը կառուցվի ամուր և կայուն հիմքերի վրա, լինի հնարավորինս գեղեցիկ ու լուսավոր, հուսառատ ու հուզառատ:

Սակայն հանուն երեխաների և երեխաների համար գործադրվող բոլոր ջանքերը իզուր կլինեն, եթե նախ և առաջ չերաշխավորվի նրանց խաղաղ մանկությունը: Խաղաղությունը միայն կապույտ երկինքը չէ: Խաղաղությունը նաև այն մթնոլորտն է, որտեղ սեր, հանդուրժողականություն ու համերաշխություն կա ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի, ինչպես հարազատների, այնպես էլ անծանոթների միջև:

Այսօր մեր ապագայի պաշտպանության օրն է: Պաշտպանությունը նշանակում է նաև պատասխանատվություն երեխայի այսօրվա ու վաղվա համար, նրա ազատության և իրավունքի համար, նրա ճակատագրի համար:

Երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում: Անկախ մեր զբաղեցրած պաշտոնից և հասարակական դիրքից բոլորս պետք է դրսևորենք ամենօրյա և անձնական բարձր պատասխանատվություն: Իսկ ցանկացած պարտավորություն ստանձնելիս՝ միջազգային փաստաթղթերից մինչև դրանցից բխող օրենքներն, ուսման ծրագրերն ու դասագրքերը, մենք պետք է առաջնորդվենք նախ և առաջ ընտանիքի և երեխաների մասին մեր ազգային արժեհամակարգից բխող ընկալումներով: Այդ փաստաթղթերը, օրենքները կիրառելիս պետք է գտնվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանն, ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին, հարիր կլինեն մեր ազգային նկարագրին:

Սիրե՛նք ու պաշտպանե՛նք երեխաներին և նրանց իրավունքները, ի դեմս նրանց՝ պաշտպանե՛նք մեր ընտանիքի, մեր երկրի, մեր հասարակության վաղվա օրը»: