Ծաղրում են բոլոր նրանց, ովքեր հավատում են կորոնավիրուսի վտանգին. հիմա էլ շունն է կորոնավիրուս հայտնաբերում
Բրիտանավի գիտնականները սկսել են հետազոտությունները, որպեսզի պարզեն, թե կարող են արդյոք շները հայտնաբերել COVID-19-ը մինչեւ մարդկանց մոտ դրա ախտանիշների ի հայտ գալը, հայտնում է AP-ը։
Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հիվանդությունների վերահսկման փորձագետները ուսումնասիրում են, թե կարող են արդյոք շները, որոնք վարժեցվել են քաղցկեղի եւ մալարիայի որոշ տեսակներ հայտնաբերելու համար, պոտենցիալ կերպով օգտագործվել որպես «վաղ նախազգուշացման ոչ ինվազիվ միջոց»`կորոնավիրուսը հայտնաբերելու համար:
Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի եւ Դարեմի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացնում հատուկ պատրաստված շների հետ: Ուսումնասիրությունը ստացել է 600 000 ԱՄՆ դոլարի պետական ֆինանսավորում:
Վեց շներ, այդ թվում` լաբրադորներ եւ կոկեր-սպանիելներ, սկսելեն փորձարկումների հիմնական ուսուցումը: Նախնական փուլում հետազոտողները նախատեսում են հոտի նմուշներ հավաքել ինչպես վիրուսով վարակված, այնպես էլ չվարակված մարդկանցից։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ շներին վարժեցնելու են նմուշների օգտագործմամբ, եւ նրանք կներգրավվեն միայն այն դեպքում, եթե նրանց ունակությունները հաստատվեն համոզիչ գիտական տվյալներով։
Եւ գտնվելու են մարդիկ, որոնք հավատալու են, որ ծանր հիվանդությունը հայտնաբերելու են շները: Լինելու է ֆինանսավորում, հսկայական ֆինանսավորում, իսկ կորոնավիրուսից սարսափածները արդեն հույսեր են կապելու շների հետ: Մի՞թե սա ծաղր չէ: սա ավելին է քան ծաղրը: