Լև Լեշչենկոն հայտնել է, թե ինչպես է պայքարել կորոնավիրուսի դեմ
Ռուս հայտնի երգիչ Լև Լեշչենկոն կորոնավիրուսից բուժվելուց հետո aif.ru կայքին պատմել է հիվանդությունից բուժման դժվարությունների, զգացողությունների մասին։
Երգիչը նշել է, որ բուժման ընթացքում կնոջ հետ միասին սովորական հիվանդասենյակում է պառկած եղել։ Խոսելով ախտորոշումն իմանալուց հետո ունեցած զգացողությունների մասին՝ երգիչն ընգծել է․ «Երբ ինձ ու կնոջս ասացին, որ մեզ մոտ երկկողմանի թոքաբորբ է, հասկացա, որ ամեն բան շատ բարդ ու դժվար է․․․ Հենց այդ պահին ինձ մոտ ոչ թե վախ, այլ հիվանդությունը հաղթահարելու մեծ ցանկություն առաջացավ․ հենց դա է փրկում մարդում։ Վախն անելանելիությունն է»։
Լեշչենկոն նշել է, որ իր վիճակը կնոջ համեմատ շատ ավելի ծանր է եղել, սակայն նրան արհեստական շնչառական համակարգի չեն միացրել՝ չնայած որ վերակենդանացման բաժանմունքում է գտնվել։ Հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո աստղը կնոջ հետ միասին փորձել է հնարավորինս շատ ֆիզիկական վարժություններ անել ու քայլել։
Հիշեցնենք, որ երգիչը կորոնավիրուսի կասկածով դեռևս մարտին է հոսպիտալացվել։ Կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը դրական պատասխան է ցույց տվել ոչ միայն իր, այլ նաև կնոջ մոտ։ Երկրորդ թեստն արդեն բացասական պատասխանով է եկել։
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 93 558 դեպք, որից 867-ը՝ մահվան ելքով։ Համավարակի սկզբից երկրում հիվանդությունից ապաքինվել է 8456 մարդ։