Աշխարհում գոթական ոճով ամենամեծ տաճարը կորոնավիրուսի վարակակիրների համար հոսպիտալի կվերածվի. The New York Times

ԱՄՆ իշխանությունները ծրագրում են Նյու Յորքում գտնվող գոթական ոճով կառուցված աշխարհում ամենամեծ Սուրբ Հովհաննես տաճարը հոսպիտալի վերածել և այնտեղ բուժել կորոնավիրուսի վարակակիրներին, գրում է The New York Times-ը։
Մասնավորապես՝ ծրագրվել է շենքում կորոնավիրուսի ախտանշաններով մինչև 200 հիվանդ տեղավորել: Որպես հոսպիտալ՝ տաճարը կսկսի շահագործվել արդեն շաբաթվա վերջից։
«Նախորդ դարերում տաճարները հաճախ են նման նպատակներով օգտագործվել։ Այնպես որ տաճարների համար դա անսովոր բան չէ, սակայն մեզ համար սա նոր փորձ է»,- ընդգծել է տաճարի ավագ քահանան։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Նյու Յորքում ավելի քան 130 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։