Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Ամnւսինը կնnջ վրա բենզին է լցրել՝ պատճառելnվ այրվшծքներԱրմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ըՄիայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ
Կարծիք

Ինչպես Տաթևիկ Ռևազյանը հաջողացրեց ՀՀ-ին ներգրավումը մի ցանկում, որտեղ աֆրիկյան երկրներն են. քաղաքագետ

Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ EASA-ն պատրաստել է մի ԶԵԿՈՒՅՑ, որով հայկական ավիացիային կարմիր քարտ է ցույց տվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել քաղաքագետ Արմեն Մինասյանը:

«ԱՍՔ ՏԱՊԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Կամ այն մասին, թե ինչպես Տաթևիկ Ռևազյանը երկու տարում հաջողացրեց Հայաստանի ներգրավումը մի ցանկում, որտեղ աֆրիկյան երկրներն են, Աֆղանստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան։

Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ EASA-ն պատրաստել է մի ԶԵԿՈՒՅՑ, որով հայկական ավիացիային կարմիր քարտ է ցույց տվել։ Ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ Հայաստանն ակնհայտ որևէ խախտում չի արել ու պետք է որ միանգամից կարմիր չստանար։ Այդպես էլ կա։ Պարզվեց, որ սա երկու դեղին քարտի արդյունքում ստացված կարմիր էր։ Առաջին դեղինը ստացել ենք անցած տարվա դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովն ընդունել է մի որոշում, որով փաստացի ասել ա՝ հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում պիտի արգելվի, բայց դեռ չենք արգելում ու առաջիկայում կգնանք տեղում ուսումնասիրությունների։

Հետագայում արդեն պարզվեց, որ փետրվարին նրանք այցելել են Հայաստան, ուսումնասիրել են, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու, ինչպես տեղեկացրեց Տաթևիկ Ռևազյանը, մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։

Բոլոր այն հեքիաթները, թե սա անակնկալ էր, թե նամակը Մալբրի չենք մտցրել, թե բողոքարկելու ենք, էս ենք անելու, էն ենք անելու, անմիաստ են։ EASA-ն զեկույցը կազմել ա, ոնց հասկանում եմ՝ ուղարկել ա մեզ ծանոթանալու, դիտողություններ ստանալու (որոնք, ըստ ամենայնի, բանի տեղ չի դնելու)։ Զեկույցն ինքնին սանկցիա չի պարունակում, իսկ ահա Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման մայիսին պլանավորված նիստում (եթե իհարկե, կորոնավիրուսի պատճառով նիստը չտեղափոխեն) հնարավոր է Հայաստանի նկատմամբ կիրառվի ԵՄ Regulation (EC) No 474/2006-ը, այսինքն՝ մենք մտնենք ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ գտնվող երկրների ցանկ:

Ունենք ԻՐԱՎԻՃԱԿ, երբ եղել է ինֆորմացիայի արտահոսք, պատկան մարմինները սկզբնական փուլում սկսել են կիսատ-պռատ հերքել, հետագայում ստիպված են եղել ընդունել փաստը, բայց հասկացությունների շփոթ ստեղծել, այնուհետև փորձել են մեղքը գցել թարգմանության բացակայության կամ նամակը մուտք չարած աշխատակցի վրա, իսկ վերջում սկսել են փրփուրներից կախվել (ներառյալ՝ օտարերկրյա ատամնատեխնիկի կարծիքը Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ) ու կեղծ արդարացումներ բերել (իբրև թե բողոքարկելու ենք)։

Ռևազյանի ԱՐԴԱՐՑՈՒՄՆԵՐԸ կարելի է բաժանել երեք խմբի Ա/ էտ մենք չենք, ավիաընկերություններն են, Բ/ սաղ նախկին խնդիրներն են, որ կոռուպցիայի հետևանք են, Գ/ թերությունները վերացնում ենք, բայց ժամանակ ա պետք Դ/ պատճառն աֆրիկաներում թռնող օդանավերն են։

Սրանք կեղծ են, որովհետև Ա/ զեկույցը հիմնականում եղել ա Հայաստանի քաղավիացիայի կոմիտեյի մասին, ու զեկույցի մեխն այն է, որ ՔԱԿ-ը հսկողություն իրականացնելու անհրաժեշտ կարողություններ չունի, Բ/ Նախկինում, երբ ըստ Ռևազյանի կոռուպցիա կար, ու հիմա իբր չկա, էտ նույն աուդիտները բարեհաջող անցել ենք, ու տակավին անհայտ է, թե կոռուպցիան ինչ կապ ունի օդանավի տեխնիկական հսկողությունն իրականացնելու կարողության հետ, Գ/ EASA-ն դեռ անցած տարվա նոյեմբերին սևով սպիտակի վրա գրել ա, որ «եղած թերություններն առայժմ պատճառ չեն ամբողջապես զրկելու համար» ու ժամանակ ա տվել ոչ միայն թերացումները շտկելու, այլև գոնե նման մտադրություն ի ցույց դնելու համար, Դ/ անկախությունից ի վեր հայկական օդանավերը աֆրիկաներում թռնում էին, նույնիսկ գերի էին ընկնում (Հասարակածային Գվինեան կհիշեք), բայց դա պատճառ չէր, որ մեր ավիացիայի ոլորտին կարմիր քարտ ցույց տան։

Իսկ իրականում 2018-2020թթ եղած գործոնները, որոնք կարող էին ազդել մեր ՔԱԿ-ի վարկանիշի վրա, երկուսն էին՝ 1. Կադրային ջարդը, 2. Լոուքոստերների մուտքը։

ԿԱԴՐԱՅԻՆ ջարդը ենթադրել է տալիս, որ սպեցիֆիկ ոլորտի հատուկենտ կադրերը համակարգից դուրս են մղվել, իբրև թե, նախկիններին ծառայելու պատճառաբանությամբ, ինչի արդյունքում ոլորտը մնացել է առանց անհրաժեշտ կադրերի։ Համաձայնեք, որ եթե Ատոմային գործակալությունը էս տրամաբանությամբ «հեղափոխություն» աներ, ու ՄԱԳԱՏԷ-ն գար ստուգումների, անպայման պիտի նշեր, որ՝ տղերք էտ ատոմակայանը փակեք, որովհետև ձեր կադրային քաղաքականությամբ վտանգում եք բոլորիս։ Իսկ Տաթևիկ Ռևազյանը դա արել է՝ ՔԱԿ-ում առանցքային վարչությունների եզակի մասնագետ ղեկավարներին գործից հանել է։ Չեմ զարմանա, եթե անցած տարվա նոյեմբերին Տաթևիկին Բրյուսելում ասել են՝ քուրս, դուք էտ մասնագետներն ունեք, բարի եղեք հետ վերցրեք գործի, թող շարունակեն ոլորտը սպասարկել։ Իսկ փետրվարին եկել են ստուգելու՝ մասնագետները գործի անցե՞լ են, թե ոչ։ Ու քանի որ Տաթևիկը հրաժարվել է «իր թքածը լիզել», ունենք այն, ինչ ունենք։

Իսկ այժմ ՄՈՏԻՎՆԵՐԻ մասին։ Ստեղծված իրավիճակում որոշումների (կամ դրանց բացակայության) հանգամանքը կարելի է բացատրել երկու պատճառով՝ հանցավոր անգործություն (անմեղսունակություն, անփութություն), կամ էլ՝ հանցավոր դիտավորություն։

Անփութությունն ու անմեղսունակությունը չեմ քննարկում, որովհետև երեկ տեսա, թե ինչ մանևրներով փորձում էին սլաքներն իրական խնդիրներից շեղել (տնաշեններ, գոնե ասեիք՝ անակնկալ է մեզ համար ու գիժ ձևանայիք)։ Այսինքն՝ հասկանում են, թե ինչի հետ գործ ունենք, որոնք են պատճառները և որն է պատասխանատվության ծավալը։ Մյուս կողմից էլ դամոկլյան սուրի՝ 5 ամիս ճոճվելը, դժվար թե, չանհանգստացներ ոլորտի պատասխանատուներին, և եթե նույնիսկ 1-2-ն անմեղսունակ են, մյուսները պետք է արագ գործեին։

Ստացվում է, որ մեծ է հավանականությունը, որ գործ ունենք ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ հետ։ Լոուքոսթերների մուտքը, դրանց տարատեսակ պրեֆերենցիաներ տալը (սուբսիդիաները, օդի հարկից ազատելը, օդակայանում ծառայությունների արտոնություն տալը և այլն) ու դասական ընկերությունների հետ ուղիղ հակադրելը (Զվարթնոցն օգտագործելուց մինչև գործող ուղղություններով զուգահեռ լոուքոսթ թռիչք բացելը) հուշում են, որ գործ ունենք պետության մասնակցությամբ ավիացիոն շուկայում հետևողական դեմպինգի հետ, ինչի արդյունքում եվրոպական ուղղությունների մենաշնորհն աստիճանաբար (իսկ կորոնավիրուսի համաճարակից հետո, երևի թե, հաստատապես ու միանգամից) կանցնի մեկ (Ryan Air) կամ երկու (գումարած WizzAir-ը) ընկերությունների։ Ավստրիական, չեխական, լեհական, ֆրանսիական, իտալական, հունական, ռումինական ու այլ եվրոպական ավիաընկերությունները մեր չնչին շուկայի համար անմիաստ պայքար չեն ծավալի ու լուռ կհեռանան։

Միակ մրցակից կարող էին լինել հայկական ավիաընկերությունները, որոնք դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու հայտեր էին ներկայացրել դեռ անցյալ տարվա ամռանը, բայց ինչպես տեսնում ենք՝ ՔԱԿ-ն այդ ծրագրերը փոշիացրեց։

Եվ մինչև այս ամենի մասին մանրամասն հետաքննություն կպատրաստեմ, կխնդրեի օգնեք՝ ստանամ երկու հարցի պատասպան.

1. Ի՞նչն է կապում Հայաստանի իշխանություններին ու լոուքոստ ընկերություններին, որ ձեռք-ձեռքի քանդում են հայկական ավիացիոն շուկան

2. Նիկոլ Փաշինյանն այս ամենից տեղյա՞կ է, թե սա կատարվում է նրան ինֆորմացիոն կարանտինի մեջ պահելու միջոցով (թե բա՝ զեկույցն ենք թարգմանում)։

ՀԳ. Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք»,- գրել է նա։