Կորոնավիրուսային Երեւան (Լուսանկարներ)
Հայաստանի մայրաքաղաքը դատարկ է: Գարուն է, ծառերը ծաղել են, բայց քաղաքը դատարկ է: Հատուկենտ մարդիկ, շատ քիչ ավտոմեքենաներ: Այսպես չէր եղել նույնիսկ պատերազմական իննսունականների առաջին կեսին: Պայքար կորոնավիրուսի դեմ, որի հետեւանքը կորոնավիրուսային Երեւանն է, որտեղ Իսահակյանի արձանի մոտ ժամադրության սպասող տղաներ եւ աղջիկներ չկան, որտեղ դատարկ է Աբովյան փողոցը, որտեղ...
Իսահակյանի արձանի մոտ ժամադրվածներ չկան:
Ամենատխուրը երեխաներին սպասող կարուսելներն են եւ դատարկ զբոսայգիները: Առանց հուզմունքի հնարավոր չէ նայել այս կադրերը:
Մետրոպոլիտենը փակ չի եղել անգամ 1991-1995 թվականներին: Հիմա փակ է:
Սայաթ-Նովա փողոցն անցնող շներն ավելի շատ են քան մարդիկ:
Աբովյան փողոցը տարօրինակ դատարկ է:
Դատարկ է եւ տխուր նաեւ Իսահակյան փողոցը:
Ժամը 15:10 է, բայց Հայաստանի ամենամեծ հրապարակը դատարկ է: Ոչ մի մարդ, գրեթե ոչ մի ավտոմեքենա:
Փակ են խանութները, փակ են ռեստորանները, երբեմնի մարդաշատ սրճարանները, գրախանութները:
Այսպես Ազնավուրի հրապարակը երբեք չի եղել: Փակ է նաեւ «Մոսկվա» կինոթատրոնը, փակ են հարակից սրճարանները: Չկան զբոսնող զբոսաշրջիկները, ուսանողները, բոլորը:
Եւ ժպտացող սիրված դերասան Հարություն Մովսիսյանը հուշում է, համոզում, որ շուտով այս ամենը կանցնի եւ մեր քաղաքը կվերադառնա նորմալ կենսագործունեության, իսկ մենք մեր քաղաքը ավելի շատ կսիրենք, միաժամանակ ավելի լավ գնահատելով այն, ինչ ունենք: Իսկ վերնագրի ներքո տեղադրված բժիշկ Այբոլիտի լուսանկարն էլ հուշում է, որ շուտով մենք կմոռանանք կորոնավիրուսի եւ նրա պատճառած տհաճությունների մասին:
Top-News.am