Քաղաքացիներին գույքագրելու հրամանը Ավինյանն է տվել
Երեկվանից համացանցում պտտվում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի տեսանյութը, որտեղ նա խոսում է, թե ինչպես է գույքագրել իր մարզի բնակիչներին: Մարզպետի այս հայտարարությունը ծաղրի ու քննադատության արժանացավ: Պարզվում է` մարդկանց գույքագրելու գաղափարը, իրականում, ՀՀ պարետ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանինն է: Նա է իր որոշմամբ հանձնարարել գույքագրել քաղաքացներին, սակայն Գարիկ Սարգսյանը հայտնվեց թիրախում իր ելույթով:
Ստորև ներկայացնում ենք Ավինյանի որոշման պատճենը: