Դեռահասը թքել եւ հազացել է թոշակառուի վրա՝ վախեցնելով նրան կորոնավիրուսով․ Express and Star
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Տասնչորսամյա դեռահասը դարձել է ամենաերիտասարդ կասկածյալը Մեծ Բրիտանիայում, որին մեղադրել են նրանում, որ երկրում կորոնավիրուսի տարածման ամենաթեժ ժամանակ դիտմամբ հազացել եւ փռշտացել է մարդու վրա, գրում է Express and Star-ը։
Տղան կանխամտածված հազացել եւ թքել է 66-ամյա կնոջ վրա ու բղավել «կորոնավիրուս»։
Միաջադեպը տեղի է ունեցել Էշտոն Անդեր Լայն քաղաքում։ Դեռահասին հարձակման մեղադրանք է առաջադրվել, եւ հաջորդ շաբաթ նա դատարանի առջեւ կկանգնի։
Ոստիկանությունը նախկինում եւս հայտնել էր իրավապահների, շտապօգնության եւ այլ ծառայությունների աշխատակիցների վրա նման հարձակումների մասին եւ նախազգուշացրել էր, որ նման արարք կատարող անչափահասները, ինչպես նաեւ նրանց ծնողները կպատժվեն։
Թագավորական դատախազական ծառայությունը խոստացել է շատ լուրջ մեղադրանքներ առաջադրել նման վարքագիծ դրսեւորողների հանդեպ։