Որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ գնում են պրիմիտիվ «բջության»
«Կրկին բանկերի և վարկային կազմակերպությունների մասին։
Մենք գիտենք, որ շատ բիզնես ֆինանսական հաստատություններ հայտարարեցին, որ պատրաստ են այս կամ այլ կերպ աջակցել իրենց վարկառուներին և տրամադրել արտոնություններ վարկերի և տոկոսների մարման հետ կապված։
Բայց արի ու տես, որ որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ գնում են պրիմիտիվ «բջության»` այս կամ այլ անիմաստ պատրվակով չեն համաձայնվում հասարակ մարդկանց օգնել այս ծանր իրավիճակում։
Նամանավանդ այս ամոթալի վարքագծով առանձնանում են որոշ վարկային կազմակերպություններ։ Ուրեմն այսպես` առայժմ զերծ կմնամ անվանումներ հրապարակելուց, քանի որ հավատում եմ, որ, ի վերջո, խելքի կգաք և կսկսեք մարդկանց ընդառաջել, հակառակ դեպքում` ստիպված կլինեմ փաստերով հրապարակել այդ կազմակերպությունների անունները․ մի խոսքով խայտառակ եմ անելու։ Ախր սենց ագահ լինել չի կարելի, խելքի եկեք, ագահությունն այս ծանր վիճակում լավ բանի չի բերի։
Հ.Գ.
Եվս մեկ անգամ կրկնում եմ` միայն իշխանությունների կողմից վարկերի և տոկոսների ժամանակավոր սառեցման վերաբերյալ կոշտ որոշումը թույլ կտա, իրականում, թեթևացնել մարդկանց վիճակը»։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից