Քաղաքացին մտել է ԱԱԾ վարչական շենք և փորձել է ինքնասպան լինել
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Մարտի 20-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Մի քաղաքացի ներս է մտել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և փորձել է իրեն վնասել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ԱԱԾ աշխատակիցները կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը, որից հետո նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և ԱԱԾ վարչական շենքի մոտից այդ քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արամ Շ-ն է։