Մեղվապահն արջերի միջոցով մեղրի որակը ստուգելու յուրահատուկ տարբերակ է գտել (լուսանկարներ)
Մեղրի սիրահար արջերը երբեմն կարող են ներխուժել ֆերմաներ և իսկական գլխացավանք դառնալ մեղվաբույծների համար: Այս կենդանիները հաճախակի հյուրեր են Թուրքիայում գտնվող մի քանի մեղվապահական տնտեսություններում և նրանց հասցրած վնասը երբեմն կարող է հազարավոր դոլարներ արժենալ։ Սակայն Տրապիզոն քաղաքի բնակիչ Իբրահիմ Սեդեֆն անկոչ հյուրերին «օգտագործում է իր մեղրի որակը հասկանալու համար», գրում է thinkinghumanity.com-ը։
Աղբյուրը գրում է, որ փեթակները պաշտպանելու համար Սեդեֆը փորձել է ամեն ինչ, բայց նրա ջանքերն ապարդյուն են եղել։
Մեղվաբույծն, այնուհետև, որոշել է իր ֆերմայի հյուրերին օգտագործել մեղրի որակը ստուգելու համար։ Նա տեսախցիկներ է տեղադրել տարածքում, հետևել արջերի գործողություններին։
Սեդեֆը չորս տեսակի մեղրով սեղան է պատրաստել արջերի համար, որպեսզի նրանք կարողանան համտեսել դրանք։ Արդյունքը նրան չի հիասթափեցրել. պարզվել է արջերն «ընտրել են ամենաթանկ ու որակյալ մեղրը»։