«Եթե չես ուզում նահատակների բլուրը դատարկ մնա, երեխաներիդ էլ ուղարկիր նահատակվելու». թուրք ընդդիմադիրը՝ Էրդողանին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` թուրքական բանակի կորուստների մասին հայտնած տեղեկություններին, գրում է demokrathaber.org կայքը:
Էրդողանը, մասնավորապես, ասել էր, որ Թուրքիան Սիրիայում և Լիբիայում ընդամենը մի քանի զոհ ունի և որ «նահատակների բլուրը չի կարող դատարկ մնալ»: Այս խոսքերը խիստ բարկացրել են ընդդիմադիր քաղաքական գործչին:
«Եթե չես ուզում նահատակների բլուրը դատարկ մնա, երեխաներիդ էլ ուղարկիր նահատակվելու»-ասել է Քըլըչդարօղլուն:
Նա նաև կոչ է արել փակ նիստ անցկացնել Թուրքիայի խարհրդարանում` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Իդլիբում և Լիբիայում:
Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարվելիք այցից առաջ Անկարայի օդանավակայանում պատասխանել է լրագրողներ հարցերին և հաստատել է, որ Թուրքիան երկու զոհ ունի Լիբիայում: