Խամենեին արտասահմանյան ԶԼՄ-ներին մեղադրել է Իրանում ընտրությունների արդյունքներին ազդելու փորձի մեջ
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Խամենեին արտասահմանյան ԶԼՄ-ներին մեղադրել է փետրվարի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում բնակչությանը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ, հայտնում է SWI- ն:
Նրա խոսքերով, քարոզչությունը սկսվել է երկու ամիս առաջ և ակտիվացել ընտրությունների մոտեցմամբ: Վերջին օրերին, վիրուսի պատրվակով, ԶԼՄ-ները մարդկանց հորդորում էին չգնալ քվեարկության:
Խորհրդարանական ընտրությունները Իրանում տեղի են ունեցել փետրվարի 21-ին: Պայքարն ընթացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին սատարող ռեֆորմիստների, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանում, ինչպես նաև հակակառավարական պահպանողականների միջեւ: Դեռեւս պաշտոնական արդյունքներ չկան, բայց լրատվամիջոցները գրում են, որ պահպանողականները հաղթել են: