Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրը Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասին Երբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները Քեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնում Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար

Մոդի. Հնդկաստանը այլևս չի տրվի միջուկային շանտաժինԵրևանին կարող են խնդրել դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից․ Նեզավիսիմայա գազետաՕվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրըՄեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասինԱդրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. ԱլիևԵրբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԼավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԵրևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ ՄխիթարյանըԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետոՍկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնելՔեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնումԱլյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. ՊեսկովԱՄՆ նախագահը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը գործարք կկնքի իր հետՌուսաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը հայտարարել է անցանկալիԱդրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիներըԱմnւսինը կնnջ վրա բենզին է լցրել՝ պատճառելnվ այրվшծքներԱրմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ըՄիայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը
Հայաստան

Բազմաթիվ ոլորտներում տնտեսական զարգացումների տեմպը հետընթաց է ապրել

168.am-ը գրում է․

«Կառավարությունը ջանք չի խնայում համոզելու, թե ինչպիսի լուրջ տնտեսական հաջողությունների է հասել «հեղափոխությունից» հետո։ Բայց մոռանում է, թե ինչ ենք ունեցել «հեղափոխությունից» ոչ շատ առաջ։ Ու երբ համադրում ենք տնտեսական զարգացումները «հեղափոխությունից» առաջ և հետո, պարզվում է՝ կառավարությունը հպարտանալու քիչ տեղ ունի՝ անգամ հայտարարվող 8 կամ նույնիսկ 8,2 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում։

«Հեղափոխությունից» 2 տարի անց բազմաթիվ ոլորտներում տնտեսական զարգացումների տեմպը հետընթաց է արձանագրել. եթե նույնիսկ աճը պահպանվել է, ապա այն անհամեմատ ցածր է, քան նախկինում էր։ Ընդ որում, խոսքը տնտեսության առանցքային հատվածների մասին է։

Այսպես` անցած տարվա արդյունքներով, արդյունաբերության մեջ աճը կազմել է ուղիղ 9 տոկոս։ Թվում է, թե վատ արդյունք չէ։ Բայց արի ու տես, որ այն անհամեմատ ավելի ցածր է, քան «հեղափոխությանը» նախորդած տարում։ 2017թ. արդյունաբերության աճը հասել էր 12,6 տոկոսի։

Կառավարությունը շատ է հպարտանում հատկապես տնտեսության այս ճյուղում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով ու մշակող արդյունաբերության առաջընթացով։ Այնինչ, նախորդ տարվա արդյունքներով՝ մշակող արդյունաբերության ցուցանիշներն անհամեմատ ցածր են, քան ունեինք նախկինում։ Անցած տարվա աճն ընդամենը 7,6 տոկոս է։ Փոխարենը` 2017թ. հասնում էր 15,7 տոկոսի։ Այսինքն` մշակող արդյունաբերության աճի տեմպը «հետհեղափոխական» Հայաստանում, որտեղ ամեն ինչ ընդունված է «աննախադեպ» համարել, ավելի քան կրկնակի պակաս է, քան մինչև «հեղափոխությունը»։

Գանք հանքարդյունաբերությանը, որն ընդունված է եղել համարել նախկինում արձանագրված արդյունաբերության բարձր աճի հիմքերից մեկը։

«Հեղափոխությանը» նախորդած տարում ընդերքի ոլորտում գրանցվել է արտադրության ծավալների 13,9 տոկոս աճ։ Այնինչ, ընդերքի շահագործմանը պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը խոստանում էր, թե այլևս տնտեսական աճը չի լինելու երկրի հարստությունը դատարկելու հաշվին, անցած տարի ընդերքի արդյունահանումն ավելացրել է գրեթե 24 տոկոսով։ Այստեղ գործող կառավարությունն իսկապես ռեկորդակիր է։ Ընդերքի արդյունահանման աճի տեմպը հիմա գրեթե կրկնակի ավելի բարձր է, քան նախկինում էր։ Եվ ոչ միայն աճի տեմպն է բարձր, այլև արդյունահանման իրական ծավալներն են ավելի մեծ։ Ու դա ևս մեծապես նպաստել է արդյունաբերության աճին։ Բայց դրանով հանդերձ, աճի տեմպը տնտեսության այդ ճյուղում չի հասել «մինչհեղափոխական» շրջանի ցուցանիշներին։

Կառավարությունն անթաքույց հիացմունքով է խոսում արտահանման աճի մասին։ Ավելին, ժամանակ առ ժամանակ վարչապետը պարտադրում է, որպեսզի էկոնոմիկայի նախարարը հայտարարի այն ապրանքատեսակների ցանկը, որոնց արտահանումն ավելացել է։

«Կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխախոտինը` 9 տոկոսով, պղնձի խտանյութինը` 16,8 տոկոսով, անմշակ ոսկունը` 31 տոկոսով, շոկոլադի արտահանումը` 14,6 տոկոսով, մրգային գինիներինը` 75 տոկոսով, խաղողի գինիներինը` 25,5 տոկոսով, ոսկերչական իրերինը` 19,2 տոկոսով»,- խոսելով արտահանման ցուցանիշների մասին՝ ասում է էկոնոմիկայի նախարարը։

Բայց նախարարը մոռանում է, թե ինչպիսին էին արտահանման տեմպերը մինչև «հեղափոխություն»։

«Հեղափոխությանը» նախորդած տարում արտահանման աճն անցնում էր 25 տոկոսը։ Դրան առայժմ ոչ միայն չի հաջողվում հասնել, այլև նույնիսկ մոտենալ։ Արտահանման աճի տեմպն այսօր առնվազն 2,5 անգամ ցածր է։ Եվ գիտե՞ք, թե ինչով է այդ տարբերությունը բացատրում էկոնոմիկայի նախարարը. «Բայց ինչպիսին է եղել դրա նախորդ տարին, որի նկատմամբ մենք 20 տոկոսից ավելի արտահանման աճ ենք արձանագրել: Դրա նախորդ տարին է եղել շատ վատը: Եվ հիմա, երբ ամեն տարվա ընթացքում ունենք իրենից առաջ բարձր բազայով աճած արտահանման քանակ, դրա նկատմամբ 10 տոկոս ցուցանիշը, հավատացեք, բավականաչափ լավ ցուցանիշ է»։

Եվ սա ասում է կառավարության տնտեսական հատվածի պատասխանատուն, ով մինչև «հեղափոխությունը» եղել է նախկին կառավարության տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը` փոխնախարարի կարգավիճակով։ Ով՝ ով, բայց նա պետք է, որ լավ հիշեր արտահանման այն ժամանակվա ցուցանիշները։ Սակայն, քանի որ չի հիշում, ստիպված ենք հիշեցնել։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 2017թ. Հայաստանից արտահանումն աճել է ավելի քան 25 տոկոսով։ Ու դա տեղի է ունեցել նախորդ տարվա 20 տոկոս աճից առաջ։

Ահա սա է իրականությունը։ Եվ դա ոչ մի կերպ չի տեղավորվում էկոնոմիկայի նախարարի հնչեցրած մեկնաբանությունների մեջ։ Փաստն այն է, որ «հեղափոխությունից» հետո Հայաստանից ապրանքների արտահանման աճի տեմպն էապես նվազել է։ Չպետք է մոռանալ նաև, որ 2018թ. սկզբին էլ կամ մինչև «հեղափոխություն», արտահանման աճի տեմպը շատ ավելի բարձր էր։ Այն գերազանցում էր 33 տոկոսը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության շրջանում նվազեց և տարեվերջին կազմեց ընդամենը 7,8 տոկոս։

Եվս մեկ ոլորտ, որտեղ այսօրվա կառավարությունն «աննախադեպ» հաջողությունների է հասել, իսկ վարչապետը համարում է «հեղափոխության» ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ Խոսքը զբոսաշրջության մասին է։ Անցած տարի, չնայած կառավարության ակնկալիքներին, այնուհանդերձ, զբոսաշրջիկների թվի աճը 15 տոկոսի չհասավ։ Այն կազմել 14,7 տոկոս։

Գուցե դա էլ վատ ցուցանիշ չէ։ Բայց պետք է հիշել, որ «հեղափոխությունից» առաջ զբոսաշրջության ոլորտում ակտիվությունն էլ ավելի բարձր էր ու հասնում էր գրեթե 19 տոկոսի։

«Աննախադեպ» հաջողություններ արձանագրող կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում գյուղատնտեսությունը դուրս բերել անկումից։ Այն, ինչպես կար անկումային մինչև «հեղափոխությունը», «հեղափոխությունից» հետո էլ անկումային մնում է։ Անկման տեմպը հիմա նույնիսկ ավելի է խորացել։

Ահա այսպիսին են «հետհեղափոխական» Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված այն «աննախադեպ» հաջողությունները, որոնցով հպարտանում է կառավարությունը։ Բայց մոռանում է, որ նախկինում էլ աճեր եղել են։ Ու շատ ավելի որակյալ և բարձր, քան ունենք այսօր»։