Պետրոսյանը երիտասարդ օգնականի հետ ամուսնությունից հետո կտրուկ փոխել է ոճը
Այս թեմայով
- Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
- Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
- Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
- Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Երիտասարդ օգնական՝ Տատյանա Բրուխունովայի հետ ամուսնությունից հետո Եվգենի Պետրոսյանը փոխել է ոճը: Երկրպագուները նշում են, որ հումորիստը, կարծես, նույնիսկ երիտասարդացել է։ Instagram-ի հետեւորդներն արտիստի հրապարակումներին կից հիացական մեկնաբանություններ են թողնում:
Եվգենի Վագանովիչը հրապարակումներից մեկը կատարել է Fashion Freak Show-ն այցելելուց հետո, փոխանցում է ФАН-ը։ Ներկայացմանը Պետրոսյանը ներկայացել է նորաձեւ սեւ կոստյումով՝ բաճկոն, մուգ տաբատ, իսկ կերպարը համալրել են արծաթափայլ կոշիկները։
«Կերպարը պարզապես կրակ է. Սուպեր», «Շատ ոճային եք, Եվգենի Վահանովիչ», «Երիտասարդացել եք», - գրել են օգտատերերը։