Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը ԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին Սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան․ ՌԴ փոխվարչապետ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ Օվերչուկ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրը Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասին Երբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները Քեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնում Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն

Հանթեր Բայդենը հրաժարվել է ներողություն խնդրել ԱՄՆ առաջին տիկնոջից՝ չնայած դատական հայցի սպառնալիքինՌուսաստանի Վոլգոգրադի մարզում դատավոր է սպանվելՇորը կոչ է արել ոստիկանությանը լինել ժողովրդի կողքինՈր դեպքում Պուտինը կառաջադրվի Նոբելյան խաղաղության մրցանակիԼավրովին նկատել են Ալյասկայում՝ «ԽՍՀՄ» գրությամբ շապիկովՄակրոնը Զելենսկիի հետ կհանդիպի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետոՊուտին–Թրամփ հանդիպման վայրը խորհրդանշական է՝ Ալյասկայի ռազմաբազան դառնում է պատմական դիպվածի սցենաԿիևը խաղաղություն է ուզում, բայց ոչ ցանկացած գնով․ Ուկրաինայում ԵՄ դեսպանՄիքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրովԵրեխան գործ անելուց ընկավ էդ հորը, ԱԻՆ կանչեցինք, ասում են մեզ չի վերաբերում, ուրիշ տուն ճարեք․ բնակիչՀասկանում ենք, որ այսօր Գորիսը մեր հանրապետության դարպասներից մեկն է, և դարպասում պետք է շատ մարդիկ բնակվեն. Առուշ Առուշանյան49-ամյա Կանդելակին՝ մարզական կերպարով և ծովային հանգստում. ՏեսանյութՄիքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց«Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղան մահացել էԱդրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԱլյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն էՄիքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեցՆորահայտ թանկարժեք գեղանկարներ․ ինչ է հայտարարագրել Լևոն Տեր-ՊետրոսյանըԳարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրումԵս արդեն 37 տարի է` Գևորգ Աջապահյան չեմ, առողջական խնդիրներ ունեմ․ Միքայել Սրբազանը՝ դատավորին Ալյասկայի գագաթնաժողովը մտահոգել է եվրոպացի առաջնորդներինՈւկրաինացի փախստականները կարտաքսվեն ԱՄՆ-ից, եթե կորցնեն իրենց կարգավիճակըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստըԱլյասկայի գագաթնաժողովի արդյունքները կազդեն ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթի քննարկման վրաԹրամփը պլանավորում է անձամբ Պուտինին դիմավորել ԱլյասկայումԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրինՍպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան․ ՌԴ փոխվարչապետԵՄ մոնիթորինգային առաքելությունը կշարունակի Հայաստանում իր գործունեությունը․ Անիտա ՀիփերԱղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ էԲագրատ Սրբազանի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ ՕվերչուկՄոդի. Հնդկաստանը այլևս չի տրվի միջուկային շանտաժին Եվրոպան և Կիևը «շունչը պահել» են Պուտին-Թրամփ հանդիպումից առաջԵրևանին կարող են խնդրել դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից․ Նեզավիսիմայա գազետաՕվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրըՄեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասինԱդրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. ԱլիևԵրբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԼավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԻ՞նչ է հայտարարագրել 3 մլն դրամի բենզինի կտրոն վաճառած եւ գումարը յուրացրած ՍԱՏՄ նախկին ղեկավարըԵրևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ ՄխիթարյանըԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետոՆիկոլը հեծանիվը մոռացավ, Ժաննան` չէՍկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնելՔեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնումԱլյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. ՊեսկովԱՄՆ նախագահը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը գործարք կկնքի իր հետՌուսաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը հայտարարել է անցանկալիԱդրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիները
Կարծիք

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հարիֆի տեղ է դնում և պարբերաբար ֆռցնում ու խաբում է․ Վահան Իշխանյան

Գողական ենթամշակույթի դեմ քրեական օրենք ընդունելը վկայում է, որ լիբերալ մտավորականությունն ու քաղաքական գործիչները, անկարող լինելով Հայաստանում պերմանենտ տնտեսական ճգնաժամերը բացատրել կապիտալիզմով, արհեստական մեղավորներ են փնտրում ու որպես մեղավոր կարգում գողական աշխարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։

«Ինչպե՞ս մեղադրեն կապիտալիզմը, մի բան, որին հավատում են ինչպես քրիստոնյան Աստծո երկրորդ գալստյանն հավատում։


Տասնամյակներ աղքատությունը, եկամուտների անարդար բաշխումը նրանք անվանում են «քրեօլիգարխիկ» համակարգի հետևանք, օլիգարխ հասկացանք, բայց ի՞նչ կապ ունի քրեականը, քանի որ այս անարդար համակարգը գործել է ու գործում է բոլոր կոպիտալիստական երկրներում մինչև այն պահը, երբ ձախ դիմադրութունները չեն ստիպել նահանջել, պետությանը ստիպել պարտավորություն վերցնել քաղաքացիների ապահով կյանքի համար, առավել տանելի կյանքի պայմաններ ստեղծել ու ընդլայնել հանրային տարածքները։

Օրենքով գողերը քրեականացվեցին նաև Ռուաստանում ու Վրաստանում նույն պատճառով, իբր նրանք են մեղավոր, որ կյանքը անարդար է, սակայն դիցուք Վրաստանում կյանքը դրանից չլավացավ, իսկ Ռուաստանում էլ տնտեսական տեղաշարժեր եղան բոլորովին այլ պատճառներով, առաջին հերթին ռեսուրսների եկամուտները առավել արդար վերաբշխման շնորհիվ։

Ընդհանրապես լիբերալիզմն ու Սովետական հանցագործ աշխարհի ենթամշակույթը շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ ընդդիմություն էին սովետական համակարգին։ Սովետը պետության դերը հասցրել էր այնպիսի ծայրահեղության, որ քաղաքացիներին չնչին մասնավոր տարածք էր թողել։ Այդ պայմաններում մի կողմից առաջացավ լիբերալ դիսիդենտ մտավորականությունը, որը հայացքը արևմուտքին հառած, կրոնական հավատով էին լցված ազատականության, կապիտալիզմի նկատմամբ, այնպես, որ հանուն կապիտալիստական կարգերի վերադարձի եռանդով գնում էն բանտեր, զրկանքների ենթարկվում։ Նրանք կրոնական մոլեռանդի պես հավատում էին, որ դրախտը կգա եթե պետության դերը նվազագույնի հասցվի, որ միակ ճշմարիտ հասարակարգը հիմնված է մասնավոր սեփականության վրա, որ պետք է մասնավորեցնել հնարավորինս ամեն ինչ, առավել արմատականները վստահ էին, որ մասնավորեցումը պետք է հասնի այնտեղ, ուր պետությունը վերանում է ընդհանրապես։

Մյուս կողմից Սովետում ստեղծվեց հանցագործ ենթամշակույթը, որ չէր ճանաչում պետական հաստատությունները։ Նա, ով հավակնում էր օրենքով գող դառնալ, պետք է իր կյանքում երբևէ պետության ծառայող եղած չլիներ, նույնիսկ պետական հաստատությունում գործարք կնքած չլիներ։ Այսպիսով, ինչպես լիբերալ դիսիդենտները այնպես էլ օրենքով գողերի մշակույթը չէին ճանաչում պետություն։

Սովետի փլուզումից հետո հետսովետական հանրապետություններում իշխանության եկան այդ արմատական լիբերալները, որոնց աչքին մասնավորեցումից այն կողմ տնտեսության այլձև չէր երևում։ Արդյունքում անձնական շահի ջատագովությունը մարդկանց մեջ սրեց ագահությունը, եսասիրությունը՝ էգոիզմը, որ բերեց իսկ հանրային շահի զգացողությունը նվազագույնի հասցրեց ու երկրները պառկատեց փոքրաթիվ մեծահարուսնտ բուրժուաների ու աղքատների ստվար զանգվածների միջև։

Առաջին սերնդի լիբերալները երկրները քայքայելով ու բնակչությանը աղքատության մատնելով տապալվեցին։ Որոշ երկրներում իշխանության եկան չափավոր լիբերալներ՝ Պուտինը՝ Ռուաստանում կամ Կուչման՝ Ուկրաինայում, որոշ տեղեր նորացված ձախեր, ինչպես Լիտվայում նախկին կոմունիստ Բրազաուսկասը, իսկ Բելառուսում արդեն սոցիալիստ Լուկաշենկոն և այլն։

Հայաստանում էլ 1998-ին ռադիկալ լիբերալներին իշխանությունից հեռացրին, սակայն լիբերլիզմը մնաց երկրի պետական գաղափարախոսությունը և լիբերլիզմի ճգնաժամը հասցրեց 2018-ի զանգվածային ցույցերին։

Բայց ի դժբախտություն հայ ժողովրդի, իշխանության եկավ նախկինից առավել լիբերալ, արմատական լիբրել «Իմ քայլը» դաշինքը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի և սկսեցին մասնավորեցնել ու առևտրականացնել նույնիսկ կարիքավորների խնամքը՝ ծերանոցների ու մանկատների ծառայությունները, ամենապետական, ամենահանրային հանդիսացող հաստատության՝ բանակի սնունդը, հիմա էլ գյողացիներին ստիպում են իրենց չնչին եկամտի մի մասը տալ մասնավոր սպանդանոցներին։ Իսկ «Իմ քայլը» վերացնելով պրոգրեսիվ եկամտհարկը, հասարակույան մեջ առավել սրեց էգոիզմը։ Կարծես լիբերալիզմը մի դավադրություն էր արել, որ իր իսկ նկատմամբ դժգոհությունը օգտագործելով, իշխանության բերի նոր սերնդի լիբերալներին որ արդեն որպես լեգիտիմներ հանրային երերուն համերաշխությունը վերացնեն ու պետության քայքայումը ավարտին հասցնեն։

Պետական ծառայողների կրճատումներն, ծննդատների փակումը ամբողջ այդ լիբերլիզմի քաղաքականությունն է, որ հանգեցնելու է շատ ավելի խորը ճգնաժամի։

Սակայն լիբերալ մտավորականությունը կրկին չի հասկանալու որ սպասվող նոր ճգնաժամի պատճառը իր գաղափարախոսության մեջ է, կրկին արհեստական մեղավորներ է փնտրելու՝ քրեական ենթամշակույթ ու նման բաներ։

Գողական ենթամշակույթն ու «Իմ քայլը» դաշինքը այլ ընդահնարություններ էլ ունեն՝ գողերի համակարգը իրենցից դուրս անձնանց որակում է որպես հարիֆ, այսինքն միամիտ, որոնց կարելի է խաբել, գցել, նրանցից գողանալ։ «Իմ քայլն» էլ, հանձին Նիկոլ Փաշինյանի, իրենցից դուրս անձանց, այսպես կոչված, ժողովրդին հարիֆի տեղ է դնում, որին պարբերաբար ֆռցնում ու խաբում է։ Գողական համակարգի անդամները իրար նկատմամբ պատասխանատվություն ունեն, իրենց խոսքի տերը պետք է լինեն «բռատվայի»՝ ախպերության նկատմամբ պատասխանատվություն ունենան։ Արդյո՞ք «Իմ քայլն» էլ ունի իր ներքին էթիկական կոդեքսը, դեռևս դժվար է ասել։

Մի բան հստակ է, որ «իմքայլականներից» շատերը միմյանց հետ կապված են նաև համատեղ հանցանքով՝ ինչպես դատարանների դռները փակելն էր և ՍԴ դատավորներին կաշառելու օրենքը։ Սակայն սա չի նշանակում որ բոլոր «իմքայլականները» հանցանք են գործել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քննադատելով գողական ենթամշակույթը քրեականացնող օրենքը ասաց՝ «Մի սկզբունք ենք միշտ պահում, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրական սկզբունքից», ապա հեգնեց անորոշ, չձևակերպված «գողական»-ի դեմ պայքարը «էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք» և հարձակման արժանացավ օրենքի ջատագովների կողմից։

Բայց Պետրոսյանը տիպիկ իրավապաշտպան սկզբունք է կիրառում, եթե անձը հանցագործ արարք չի կատարել, ապա միայն նրա համար, որ պատկանում է մի խմբի կամ որ իրեն գող են անվանում, այդ անվանելը քրեական հանցանք չի կարող լինել։ Եթե առանց արարք անելու ենթամշակույթին պատկանելը հանցագործություն է, ապա վաղը կարող է մի իշխանություն «Իմ քայլին» կամ «Քաղաքացիական պայմանգրին» անդամակցելը քրեական հանցանք համարի, քանի որ այդ կուսակցության շատ անդամներ վերին որոշմամբ դատական իշխանության անկախության դեմ են պայքարել, փակել է դատարանների դռներ և ՍԴ դատավորներին կաշառելու օրենք ընդունել և այլն»,-նշել է նա։