«Հայերի կոտորածը ցեղասպանություն չի եղել». Թրամփն ուղղակիորեն հակասում է Կոնգրեսին
Այս թեմայով
- «Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
- Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
- Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
- Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները չի դիտարկում որպես ցեղասպանություն՝ հակասելով ԱՄՆ Սենատում միաձայն ընդունված բանաձևին: Այս մասին գրում է BBC News-ը՝ նշելով, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած պատմական քվեարկությունը բարկացրել է Թուրքիային, որը մշտապես ժխտել է Ցեղասպանությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ քվեարկությունից հետո Թուրքիայի ԱԳ նախարարություն էր կանչվել ԱՄՆ դեսպանը, որին բողոք էին հայտնել բանաձևի ընդունման համար՝ մեղադրելով ԱՄՆ-ին «պատմությունը քաղաքականացնելու համար»:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ճանաչմանը դեկտեմբերի 17-ին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայտարարելով, որ «ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել, և այն հիմնված է նախագահի՝ անցյալ տարի ապրիլին արած հայտարարության վրա»: