Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

ԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են Ցուկերբերգից
Հայաստան

Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան

Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը` անդրադառնալով Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանի հետ կապված միջադեպին:

«Վերջին երկու օրերի ընթացքում հետևում էի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանի պահվածքին, ֆեյսբուքյան գրառումներին: Օրեր առաջ շրջանցելով աշխատակից ընդունելու քաղաքապետարանի սահմանած կարգը, այն է` նախապես քաղաքապետարանում գրանցված թեկնածուների հետ հարցազրույցի անցկացում ՀՈԱԿ տնօրենի և քաղաքապետարանի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի աշխատակցի մասնակցությամբ, տիկին Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն՝ ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը: Նշված դեպքի առիթով պարզաբանումներ տալու համար տիկին Ավետիսյանը հրավիրվել է Արմավիրի քաղաքապետարան, զրույցի հենց սկզբից մանկավարժին ոչ հարիր տոնով, բղավելով խոսել է բաժնի պետ Արաքսյա Դոլինյանի և փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ: Պարոն Սարգսյանը հորդորել է տիկին Ավետիսյանին դուրս գալ սենյակից, հանգստանալ, այնուհետև հետ գալ շարունակելու զրույցը, ինչին ի պատասխան տիկին տնօրենը լքել է քաղաքապետարանի շենքը: Րոպեներ անց տիկին Ավետիսյանը զանգահարել է ինձ՝ Արմավիրի քաղաքապետին, կրկին մանկավարժին ոչ հարիր բառապաշարով, բղավելով պատմել տեղի ունեցածի մասին, Արմավիրի փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանին անվանել է խոզապահ, վիրավորել է իր անմիջական ղեկավար հանդիսացող բաժնի պետին: Հաջորդ օրը առավոտյան տիկին Ավետիսյանը հրավիրվել է քաղաքապետարան բացատրագիր ներկայացնելու, բացատրագրեր են ներկայացրել նաև միջադեպին ներկա Վարշամ Սարգսյանը և Արաքսյա Դոլինյանը: Հիմք ընդունելով վերոգրյալը, պահպանելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանները, որոշել եմ Թամարա Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնեմ, որ նախորդ տարի համանման արարքի համար (շրջանցելով քաղաքապետարանի երեխաների ընդունման հերթացուցակը, իր հայեցողությամ մանկապարտեզ է ընդունել երեխաների) տիկին արդեն նախկին տնօրենը ստացել է գրավոր նախազգուշացում։ Դրանից հետո առանձին-առանձին հանդիպել եմ Թամարա Ավետիսյանի, իր եղբոր, մանկապարտեզի մի քանի ծնողների, մանկապարտեզի կոլեկտիվի ներկայացուցիչների հետ, ներկայացրել եմ որոշման հիմքերը, լսել հանդիպման մասնակից մյուս կողմին: Դրանից հետո իմ հրամանով ստեղծվել է պաշտոնի հանձնման-ընդունման հանձնաժողով, սկսվել է օրենքով սահմանված գործընթացը: Մանկապարտեզում հանձնաժողովի աշխատանքի ընթացքում տեղում հավաքվածները Թամարա Ավետիսյանի գլխավորությամբ սկսել են վիրավորել հանձնաժողովի անդամներին, խոչընդոտնել նրանց աշխատանքը: Մանկապարտեզի նախկին տնօրենը հրաժարվել է հանձնաժողովին հանձնել շենքի բանալիները, կնիքը, մանկապարտեզի գույքը, ինչի մասին հանձնաժողովը տեղում կազմել է արձանագրություն: Նշված փաստի մասին նյութեր եմ ուղարկել ՀՀ Ոստիկանություն՝ գործին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Երեկ տիկին Ավետիսյանի եղբոր՝ Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս, քննարկել ստեղծված իրավիճակը, կոչ եմ արել չխոչընդոտել ուսումնական հաստատության բնականոն աշխատանքը, ցանկության դեպքում իմ որոշումը բողոքարկել դատարանում: Նրան ուղիղ հարց եմ տվել, թե որպես համայնքի ղեկավար ինչ կաներ, եթե լիներ նույն իրավիճակում: Ստացել եմ պատասխան, որ կաներ նույնը, ինչ ես: Հիմա անդրադառնամ մանկապարտեզում այս պահին իրականացվող նորոգման աշխատանքներին և ընդհանրապես վերջին տարիների վերանորոգումներին: Տիկին Ավետիսյանը և իր եղբայրները ինձ ներկայացրել են, որ այս պահին մանկապարտեզը նորոգվում է իրենց սեփական միջոցներով, որ իրենք պատրաստվում են դադարեցնել աշխատանքները և հանել գույքը: Այնինչ դրանից հետո ինձ ԱՄՆ-ից զանգահարում է բարեգործական հիմնադրամի տնօրեն պարոն Լևոն Թորոսը, ով վստահեցնում է, որ մանկապարտեզում նորոգումը իրականացվում է բացառապես հիմնադրամի միջոցներով, որ իրենք պատրաստակամ են շարունակել նորոգման աշխատանքները, որ մանկապարտեզը նորոգվում է երեխաների, այլ ոչ թե նախկին տնօրենի համար: Դրանից հետո ինձ զանգահարում է հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը, ում հետ պայմանավորվում ենք երկուշաբթի օրվանից շարունակել նորոգման աշխատանքները: Հիմա այն մասին, թե ինչ միջոցներով է նորոգվել մանկապարտեզը այս տարիների ընթացքում. Տիկին Ավետիսյանը բոլորին ներկայացնում է, որ մանկապարտեզը տարիներ շարունակ նորոգվել է իր ընտանիքի միջոցների հաշվին, այնինչ վերջին 5-6 տարիների ընթացքում Արմավիրի քաղաքապետարանը այս մանկապարտեզին հատկացրել է ավելի շատ գումար, քան մյուս 11 մանկապարտեզներին միասին վերցրած: Թե ինչու է հենց թիվ 8 մանկապարտեզը արժանացել նախկին իշխանությունների այսպիսի ուշադրությանը, թողնում եմ արմավիրցիների ենթադրությանը: Անդրադառնամ նաև համացանցի այն գրառումներին, թե ես ցանկացել եմ «ընկերոջս կնոջը» նշանակել բուժքույր և հիմա էլ ցանկանում եմ «ընկերոջս կնոջը» նշանակել տնօրեն: Եթե այդպիսի բան անող լինեի, կնշանակեի արդեն մի քանի ամիս թափուր թիվ 11 մանկապարտեզի տնօրենի պաշտոնին: Հիշեցնեմ, նախկինում ինձ արդեն մի քանի անգամ մեղադրել են այդ նույն «ընկերոջս կնոջը» տարբեր պաշտոններում նշանակելու համար: Եւս մեկ անգամ, որպես Արմավիրի ընտրված քաղաքապետ կոչ եմ անում բոլորին դրսևորել զսպվածություն, չխոչընդոտել ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքը։ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու:
Պինդ կացեք !!!


Հ.Գ. Նկարում թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանն է: Ըստ օդում կախված լուրերի, նա վաճառել է քաղաքային բյուջեով իրականացված հերթական նորոգումից հետո մնացած շինանյութը: Խնդրում եմ ՀՀ Ոստիկանությանը ստուգել օդում կախված լուրերի հավաստիությունը և հայտնում եմ իմ պատրաստակամությունը, նշված դեպքի մասին ոստիկանությանը տալ լրացուցիչ ինֆորմացիա»,- գրել է նա: