Բաքվում խոշոր առևտրային կենտրոն է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքվի խոշոր առևտրային կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
«Հրդեհը բռնկվել է Eurohome շինանյութի մանրածախ շուկայի շենքում»,- տեղեկացրել է Ադրբեջանի ԱԻՆ-ը:
Ականատեսների համաձայն՝ հրդեհվել է խանութներից մեկը, որից հետո կրակը տարածվել է նաև մյուս խանութների վրա:
Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բժիշկներին դիմել է մեկ ձեռներեց, որը տեղում բուժօգնություն է ստացել: