ՀՀ Կենտրոնական բանկը եւ խորհրդարանն այսուհետ չեն հրապարկի անբարեխիղճ վարկատուների անունները
Այս օրինագծով առաջարկվում է չհրապարակել անբարեխիղճ վարկատուների անունները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 6-ին ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։
Նոր օրինագիծն առաջարկում է հանել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի դրույթը, որը լիազորել է Կենտրոնական բանկին հրապարակել անբարեխիղճ վարկատուների անուններն ու անվանումները։