Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Ամnւսինը կնnջ վրա բենզին է լցրել՝ պատճառելnվ այրվшծքներԱրմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ըՄիայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ
Հայաստան

Համացանցում վիրավորում ու քննադատում են Սերգո Կարապետյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության մեղադրանքով։ Aysor.am-ը, հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրին, նշել է, որ ՀՔԾ-ում գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել՝ կա՛մ պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ, կա՛մ իրեն կկալանավորեն: Ըստ նույն աղբյուրի՝ Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել և իրավապահներից իրեն չկալանավորելու երաշխիքներ է ստացել:

Այս հրապարակումից հետո համացանցում տարբեր քաղաքացիներ համատարած հայհոյում են նախկին նախարար Սերգո Կարապետյանին:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է. «Սերգո Կարապետյանին հիշում եք, չէ՞։ Գյուղնախարար էր աշխատում առաջ։ Ասեմ իմանաք՝ իր անունն այլևս միշտ ձեր շուրթերին է լինելու։ Ձեր ու սերունդների։ Որովհետև դավաճանները չեն մոռացվում։ Հիշվում են միշտ և դա լավ է։ Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ։ Ասեմ նաև իմանաք՝ որ եթե Փաշինյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանին մեկուսացնելով կարողանալու է Արցախի հարցում դիմադրություն կոտրել, ապա չարաչար սխալվում է»:

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրել է. «Կանցնեն տարիներ ու մարդիկ իրենց երեխաներին նրա օրինակով կսովորեցնեն՝ ինչպիսին չպետք է լինի տղամարդը»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է, որ Սերգո Կարապետյանը այլևս «անբարոյականության, սերնդեսերունդ դավաճանության խորհրդանիշն է, նաև Արցախը հանձնելուն օգնության հասած մարդ։ «Էս մարդն էսօր Նիկոլին ու իրա կոռուպցիոներ դասալիքների թիմին օգնում ա Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակը պարտակել ու Նիկոլին ևս մի քիչ ժամանակ ա տալիս Իլհամի հետ Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Նիկոլի հետ Սերգոն էլ ձեռ-ձեռի բռնած պատասխանատու ա լինելու Արցախյան աղետի համար»,– գրել է նա:

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն էլ Սերգո Կարապետյանին քննադատող օգտատերերին հարցադրում է արել, թե արդյոք կարող են դրա հիմնավորումը տալ, ապա գրել է, որ ինքը կարող է պատմել այդպիսի բազմաթիվ դրվագներից ընդամենը մեկը։ Նա գրել է, որ Սերգո Կարապետյանն իր գյուղատնտեսական վերելքին հասավ, երբ Հովիկ Աբրահամյանի հետ միասին միջազգային կառույցներից վարկեր հավաքեցին ու մթերքի մշակման ֆաբրիկաներ բացեցին: Ըստ նրա՝ չնայած վարկերը տրամադրվել էին Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, դա Հովիկ Աբրահամյանին և Սերգո Կարապետյանին չխանգարեց պարբերաբար «հակասերժական նախաձեռնություններով հանդես գալ` սկսած ՊՊԾ-ից, վերջացրած` խնամուն կուտ տալով»:

«Այս բոլոր դավերի համար կապիտալ էր պահանջվում: Կապիտալ հանդիսացան հենց վերոհիշյալ վարկային միջոցները: Ընդ որում, վարկատուները դեմ չէին: Դրանք ի սկզբանե հենց քաղաքական պրոցեսներ ֆինանսավորելու համար էին նախատեսված, ուրիշ հարց, որ տրվող գումարները միշտ պիտի վերադարձվեն: Դու էդ գումարով պիտի համ սև գործդ անես, համ էլ հետ տաս: Շատ քչերին է ներվում գումար չտալը, միայն խիստ առանձնահատուկ դեպքերում: Արգամիչի դեպքը դրանցից մեկը չէր ու երբ միջազգային կառույցները պահանջեցին վարկերը մարել, օգնության նորից եկավ Սերժ Սարգսյանը»,– գրել է նա։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ իր հերթին գրել է, որ Սերգո Կարապետյանի գաթայի պատմությունը երևի քչերին է հայտնի, երբ նախարար եղած ժամանակ տնից իր հետ գաթա է բերել աշխատավայր ու հաջորդ օրը մեկնել գործուղման։

«Աշխատակիցները լավ իմանալով, որ Սերգոն պաթոլոգիկ վախ ունի ճանճերից, գաթան տարել են աշխատասենյակից, նախականխելով սպասվելիք նախաինֆարկտային վիճակը։

5 օր անց գործուղումից վերադառնալուց հետո օգնականից պահանջել է աշխատասենյակում թողած գաթան, որն այլևս չկար։ Չկարողանալով գտնել այն, նախարարը հավաքել է իր աշխատակազմին և սպառնացել բոլորին ազատել աշխատանքից, եթե չասեն, թե ով է կերել գաթան։

Նրա հետ թեկուզ մեկ ժամ աշխատած մարդիկ քաջ տեղյակ են, որ նախարար Սերգո Կարապետյանի օրվա առաջին հանձնարարականը այն էր, որպեսզի իր համար թրջեն պոպոք ու նուշ, քանի որ ատամնաշարի դնանդամները թնակարժեք նյութից են ու կարող են վնասվել, բացի այդ առանց թրջելու ինքը դժվար կմարսեր։


Հիմա ուզում եմ հասկանամ սրա համար խոնավության ի՞նչ աստիճանի կտեր են մատուցվել, որ մտածելա, թե անվնաս մարսելու ա»,– գրել է նա: