Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Ռուսաստան
Ի կատարումն Միջպետական ավիացիոն կոմիտեի 2019թ. աշխատանքային պլանի՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 19-ից 21-ը Մոսկվայում անցկացվող Ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության եւ միջազգային աէրոնավիգացիայի համակարգող հանձնաժողովի 20-րդ նիստին եւ օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում ռազմաքաղաքացիական համակարգման հարցերի քննարկմանը: