Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

ԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են Ցուկերբերգից
Քաղաքականություն

Մեր արտաքին առևտրի կառուցվածքը

Politeconomy.org-ը գրում է․

«Այն, որ տնտեսությունն ինքնին իներցիոն երևույթ է, նկարագրված է շատ դասագրքերում: Իսկ մեր տնտեսական համակարգում վերջին շրջանում կատարվող գործընթացներն այդ պնդման լրացուցիչ ապացույց կարելի է համարել:

Պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ մեր արտաքին ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 5.8 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Սա կարելի է նկատելի աճ համարել, բայց ոչ բավարար: Որովհետև ինն ամսվա ընթացքում աճի ֆիզիկական ծավալն ընդամենը 307.3 մլն դոլար է կազմել:

Մեր արտաքին ապրանքաշրջանառությունը պաշտոնական վիճակագրությունը դասակարգում-հաշվառում է երեք հիմնական ուղղություններով` ԱՊՀ անդամ երկրների, ԵՄ անդամ երկրների և այլ երկրների խմբերի հետ: Բոլոր խմբերը, միացյալ թվերից բացի, ներկայացվում են նաև ըստ առանձին երկրների: Այս երեք խմբերի համամասնությունը անցած տարվա համեմատ որոշակի փոփոխություններ կրել է:

2018-ին ԱՊՀ-ի հետ մեր արտաքին առևտուրը ընդհանուրի 29.9 տոկոսն էր կազմում: Այս տարի ԱՊՀ մասնաբաժինն աճել է՝ դառնալով 30.5: Եմ անդամ երկրների կշիռը մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ 2018-ին 25.5 տոկոս էր: 2019-ին այն նկատելի կրճատվել է՝ դառնալով 22.3 տոկոս: Նախորդ թվերից դժվար չէ եզրակացնելը, որ ակնառու աճել է այլ երկրների խմբի հետ մեր ապրանքաշրջանառությունը: 2018-ի 44.6 տոկոսի փոխարեն այս տարի` 52.6 տոկոս:

ԱՊՀ անդամ երկրների խմբում առանձնացվում է ԵԱՏՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը: Այն մեր ընդհանուր առևտրի 26.9 տոկոսն էր անցած տարի: Իսկ այս տարի աճել է` 28.0 տոկոս: Այս խոշոր բաժանումից զատ պաշտոնապես ներկայացվում է նաև մեր արտաքին առևտուրն՝ ըստ առանձին երկրների:

Մեր ամենամեծ արտաքին գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, որի մասնաբաժինը 2018-ի 26.1 տոկոսի փոխարեն այս տարի աճել է` 27.1 տոկոս: ԱՊՀ անդամ երկրների հետ ունեցած ցուցանիշներից նկատելի է այն, որ կրճատվել է արտաքին առևտուրը Ուկրաինայի և Թուրքմենստանի հետ: Եվրամիության անդամ երկրներից մեր հիմնական գործընկեր Գերմանիայի մասնաբաժինը 2018-ի 6.1 տոկոսի փոխարեն նվազել է` 5.2 տոկոս: Մյուս խոշոր գործընկերոջ` Բուլղարիայի հետ ևս անկում կա` 3.3 տոկոս, անցած տարվա 3.8 տոկոսի փոխարեն: Արդյունքում ԵՄ անդամ երկրներից երկրորդ տեղում հայտնվել է Իտալիան` 3.5 տոկոս (նախորդ տարի 3.2 էր): Փոքր աճ արձանագրվել է նաև Միացյալ Թագավորության ու Նիդերլանդների հետ արտաքին առևտրում: Մնացած ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական կապերը նվազել են:

Հիմա դիտարկենք, թե որ երկրների հաշվին է աճել «Այլ երկրներ» անունով հաշվառվող ենթախմբի մասնաբաժինը, որի տեսակարար կշիռն ավելացել է ութը տոկոսով: Բնականաբար, այս ենթախմբում առաջին տեղում է տնտեսական համաշխարհային հսկան: Չինաստանի հետ մեր արտաքին առևտրի մասնաբաժինը 2019-ին 11.5 տոկոս է դարձել (նախորդ տարի 10.6 էր): Երկրորդ տեղում Շվեյցարիան է, որի հետ արտաքին առևտուրը տեսակարար կշռի իմաստով համարյա փոփոխություն չի կրել: Նախորդ տարվա 6.4 տոկոսի փոխարեն այս տարի 6.5 տոկոս է արձանագրվել: Այս ենթախմբում համաշխարհային տնտեսական մյուս հսկայի՝ ԱՄՆ-ի հետ մեր արտաքին առևտուրը փոքր աճ է արձանագրել՝ 3.1 տոկոսն այս տարի 3.5 է: Բացարձակ թվով ԱՄՆ-ի հետ մեր առևտրի աճը մոտ 33.5 մլն դոլար է կազմել:

Հիմա հարկ է դիտարկել մեր տնտեսական կապերի ծավալն անմիջական հարևանների հետ: Տարօրինակորեն, իսկ ավելի ստույգ՝ օրինաչափորեն Վրաստանի և Թուրքիայի տեսակարար կշիռները մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ չեն փոխվել` 1.8 և 3.3 տոկոս համապատասխանաբար: Բացարձակ թվով Վրաստանի հետ առևտուրն աճել է 5.2 մլն դոլարով (մեր իշխանությունները այս պարագային տասնապատիկ ավելի մեծ խոստում-ծրագրեր էին հրապարակում): Թուրքիայի հետ աճը 12.2 մլն դոլար է նախորդ տարվա հետ համեմատ: Մյուս հարևանը` Իրանը նկատելի ավելի մեծ մասնաբաժին ունի՝ 5.1 տոկոս (նախորդ տարվա 4.7-ի փոխարեն): Ֆինանսական իմաստով ԻԻՀ-ն հետ արտաքին առևտուրն աճել է 33.8 մլն դոլարով:

Սա է մեր արտաքին առևտրի կառուցվածքն՝ ըստ երկրների: Այն, ինչպես և սպասվում էր, էական (խուսափենք հիմա ավելի մոդայիկ` «հեղափոխական» բառից) փոփոխություններ չի կրել:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան