Փաշինյանը 2020թ․ պաշտոնական այց կկատարի Ռուսաստան

Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2020թ․ պաշտոնական այց կկատարի Ռուսաստան, իսկ ՌԴ նախագահը հաջորդ տարվա կեսին կամ 2021թ․ առաջին կեսին պաշտոնական այց կկատարի Երևան։
«Շատ հարցերի պատասխաններ ընկալելու, կշռելու, դրանց խորությունը և անկեղծությունը հասկանալու խնդիր կա նաև երկուստեք: Անցած տարի ամռանն եմ ասել, որ մեզ մոտ պրոցես է գնում, որ մեր հարաբերություններում նոր մակարդակ, նոր որակ արձանագրվի: Կարո՞ղ եմ ես ասել, որ հիմա դա արդեն արձանագրվել է, ես հիմա կարող եմ ավելի վստահ ասել, որ դա տեղի է ունենում»,- հայ-ռուսական կապերի մասին ասաց վարչապետը։