Լավ բաներ չեմ ասելու, լավ է՝ չասեմ. Քոչարյանը՝ դատավորին (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատավորը ՀՀ երկրորդ նախագահից հետաքրրքվեց՝ միանո՞ւմ է պաշտպանների միջնորդությանը։
«Կասկածո՞ւմ եք»,-արձագանքեց Քոչարյանը։
Դատավորի հաջորդ հարցին՝ ցանկանո՞ւմ է որևէ բան ավելացնել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Լավ բաներ չեմ ասելու, լավ է չասեմ»։
Աղբյուրը՝ aysor.am