Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը
Այս թեմայով
- «Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
- Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
- Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
- Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերը: Այս մասին տեղեկացնում է tr.euronews.com կայքը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել: Նույն օրը ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Չավուշօղլուն նշել էր, որ դա «ամոթալի որոշում է»: