Սկանդալ՝ կապված «Միսս Ֆրանսիա» գեղեցկության մրցույթի հետ

Ֆրանսիայի շրջաններից մեկում՝ Օվերնում, գեղեցկության մրցույթի հաղթող Ամանդին Բիլուն դժգոհել է, որ իրեն հեռացրել են մրցույթից՝ ավելորդ քաշ ունենալու պատճառով:
Վերջերս նրան ասել են, որ չի կարող պայքարել «Միսս Ֆրանսիա» տիտղոսի համար փիրսինգի պատճառով, բայց աղջիկը վստահ է՝ իրականում խնդիրն իր կառուցվածքն է:
Ամանդին Բիլուն, ով ճանաչվել էր Օվերնի ամենագեղեցիկ աղջիկը, սեպտեմբերի 28-ին պաշտոնական նամակ է ստացել, որում ասվում է՝ չի կարող շարունակել պայքարը Ֆրանսիայի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի համար: