Աղոթք դարձած լուսանկարներ
«Աստվածամոր տուն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման աջակցությամբ անցկացվեց «Աղոթք» խորագրով լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսը:
Ներկայացվել է հարյուրից ավելի լուսանկար, որոնք բոլորն էլ հաղթողի արժանի գործեր էին, այսուհանդերձ, ժյուրին ընտրեց լավագույն երեքը:
Առաջին տեղում Կարպիս Կետիկյանի այս աշխատանքն է:]
Լուսանկարիչը երեխային փոքրիկ խաչ է նվիրել, որից հետո նա այսպես հուզվել է, իսկ հետո պարզվել է, որ երեխան որբ է եւ ուրախությունը վերածվել է ահա այսպիսի պատկերի:
Երկրորդ տեղում մատաղիսցի տատիկի լուսանկարն է, որի հեղինակը Նարեկ Առաքելյանն է:
Իսկ երրորդը աղոթող ծերունին է, որին պատկերել է Զարա Ղազարյանը:
Իսկ այս լուսանկարում պատկերված է հենց Զարա Ղազարյանը, որին լուսանկարել է Նորիկ Ղազարյանը: Այս լուսանկարը եւս մասնակցել է մրցույթին:
Top-News.am