Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա․ Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։
Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Ա․ Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։