Ինչպե՞ս խուսափել սրտի կաթվածից և մի շարք այլ հիվանդություններից
Այս թեմայով
Եթե ցանկանում եք նվազեցնել սրտի կաթվածի կամ սրտամկանի ինֆարկտի ռիսկը ավելի քան մեկ երրորդով, ավելի դրականորեն նայեք կյանքին: Այդ մասին գրում է The Daily Mail-ը ՝ հղում անելով Սենթ Լուկի հիվանդանոցի բժիշկներին: Մասնագետները վերլուծել են աշխարհի տարբեր մասերից հազարավոր մարդկանց տվյալները: Պարզվել է, որ լավատեսները 14%-ով ավելի քիչ են մահանում վաղաժամ սիրտ-անոթային հիվանդություններից, քաղցկեղից, շաքարախտից և 35%-ով ավելի քիչ են ունեցել կաթված և սրտի նոպաներ:
Մասնագետները կարծում են, որ լավատեսները հաճախ վարում են առողջ ապրելակերպ, ճիշտ են ուտում, ավելի լավ են հաղթահարում սթրեսը, անհանգստությունը: Ըստ բազմաթիվ դիտարկումների՝ դրական վերաբերմունքը կյանքի հանդեպ իջեցնում է զարկերակային ճնշումը և արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Ըստ բժիշկների պնդման՝ լավատեսությունը փրկում է սրտի անբավարարությունից, Ալցհեյմերի հիվանդությունից, շնչառական հիվանդություններից, վարակներից և քաղցկեղի տարբեր տեսակներից: