«Երբ հաղորդագրություն է եկել քարտից գումար հանելու վերաբերյալ». Lեւինայի եւ Մարտիրոսյանի զվարճալի սելֆին
Այս թեմայով
- Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Այդպես է եղել միշտ. Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
- Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով
- Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
- «Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լեւինան, հաճախ են իրենց հիասքանչ հումորով ուրախացնում երկրպագուներին. նրանց Instagram-յան էջերում բավական շատ են ծիծաղելի տեքստերով լուսանկարներ ու տեսանյութեր։ Հատկապես Իտալիայում հանգստի ընթացքում արվածները։
Վերջին լուսանկարը, որում ետին պլանում երեւում է նաեւ Գարիկ Մարտիրոսյանը, Ժաննա Լեւինան այսպես է մակագրել. «Երբ սելֆիի ընթացքում հաղորդագրություն է եկել քարտից միջոցներ հանելու մասին։ Կարծում եմ՝ ըստ դեմքի արտահայտության՝ հարկավոր չէ հստակեցնել՝ ում քարտից»։
Հետեւորդները կատակել են. «Ի՞նչ տղամարդ է երեւում ետին պլանում։ Գյուղացի երկրպագուները կադրո՞ւմ են հայտնվում», «եւ նկատելի է, որ 1000 ռուբլուց ավելի է հանվել»...