Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ)
Ավստրալիայի գիշերային երկնքի մի մասը լուսավորվել է երկնաքարի ընկնելու շնորհիվ. լուսարձակումը նկատվել է միանգամից երկու նահանգներում՝ Թասմանիայում և Վիկտորիայում:
Ինչպես հայտնում է BBC News-ը, փորձագետները չեն կարողանում հաստատել, թե ինչ չափսերի է եղել ասուպը, որը նկատվել է ուրբաթ՝ տեղի ժամանակով 20:30-ին (երևանյան 14:30):
Մասնագետների կարծիքով՝ երկնային մարմինը տարալուծվել է Երկրի մթնոլորտում հայտնվելիս և լուսարձակել: