Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ նույնպես կա հարուցված քրեական գործ և առաջադրված մեղադրանք
Այս թեմայով
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
- Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
- ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները, որպես մեղադրյալներ անցնում են իրենց հոր նկատմամբ հարուցված քրեական գործով։ Այս մասին 24News-ին հայտնեցին իրավապահ համակարգի բարձրաստիճան աղբյուրները։
«Խաչատրյանի որդիների նկատմամբ նույնպես կա հարուցված քրեական գործ և առաջադրված մեղադրանք։ Խոսքը վերաբերում է ֆինանսական զեղծարարություններին», – ասել է մեր զրուցակիցը։
Ընդ որում, մեր հասած տեղեկությունների համաձայն, Խաչատրյանի որդիներից մեկը գտնվում է արտերկրում, իսկ մյուսը Հայաստանում։ Նույն աղբյուրները հայտնում են, որ իրավապահներին հայտնի է դարձել Խաչատրյանների ֆինանսական ահռելի կարողությունների մասին գերստույգ տվյալներ, որոնց օրինական ծագումն այդ ընտանիքը դեռ չի կարողացել ապացուցել։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս պահին քննվում է հարյուրավոր միլիոնավոր դոլլարների մասին տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել էր օգոստոսի 30ին։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: