Իրավունքի գերակայությունը պահանջում էր, որ երկրորդ նախագահն անհապաղ ազատ արձակվեր. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
«Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի բարձրացրած խնդիրը, որը վերաբերում էր ՍԴ անդամ-դատավորների հարցին, գոյություն չի ունենա, եթե գործընթաց է սկսվել ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա՝ այդ գործիքը վերապահված է միայն ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար։ «Փաստորեն, եթե այն շրջանառության մեջ է դրվում Գրիգորյանի առաջադրած կոնտեքստում, ուրեմն այդ անդամ-դատավոր բանավեճը սպառվում է»,- ասել է նա։