Դեմ ենք իրավախայտառակությանը․ Ավտոերթ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
ՀՀ երկրորդ նախագահi աջակիցները սեպտեմբերի 15-ին ավտոերթ են իրականացրել՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։
Ավտոերթի մասնակիցները կոչ արեցին դատավոր Դանիբեկյանին չտրվել իշխանության սադրանքներին։
Նրանց խոսքով, իշխանությունը ցանկանում է դատական համակարգը կամակատար դարձնել։
Ավտոերթին մասնակցում էր մոտ 100 ավտոմեքենա։ Նշեցին, որ առավել մեծամասշտաբ ակցիաներ կանեն, մինչև Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի։
Մանրամասն՝ տեսանյութում։