«Օսմանյան բանակը զավթել է Բաքուն». ադրբեջանցի ուսանող
Ադրբեջանում ընդդիմադիր meydan.tv-ն Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների և 1918թ. սեպտեմբերի 15-ին Օսմանյան բանակի կողմից Բաքուն զավթելու առնչությամբ բանավեճ է հրապարակել:
Բանավեճի ընթացքում Թուրքիայի «Սելջուկ» համալսարանի պատմության ֆակուլտետի ադրբեջանցի ուսանող Թուղրուլ Համիդը նշել է, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այս պահին լավ են, և այդ պատճառով է, որ սեպտեմբերի 15-ը Բաքվում նշվում է որպես «ազատագրման օր», սակայն պատմական փաստերը, այդ թվում Էնվեր փաշայի հեռագիրը, վկայում են, որ Օսմանյան բանակը Բաքուն զավթել է՝ պանթյուրքիստական Թուրան պետությունը ստեղծելու նպատակով:
Հատկանշական է, որ այս միտքն արտահայտած ադրբեջանցի պատմաբանն ուսում է ստանում Թուրքիայի համալսարաններից մեկում, և, փաստորեն, տեսել է, որ Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունում կա «մեծ եղբայր, որը միշտ չէ, որ անկեղծ է իր նպատակներում»: