Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Ամnւսինը կնnջ վրա բենզին է լցրել՝ պատճառելnվ այրվшծքներԱրմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ըՄիայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ
Հայաստան

Ձայնի կառավարման ու ընկալման, շոու տեխնոլոգիաների ներդրման նոր որակ ու մշակույթ. Շոու մաստեր

«Շոու մաստեր» ընկերությունը միակն է Հայաստանում, որը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացնում է բնակելի, արտադրական, հասարակական նշանակության շինությունների ճարտարապետական ակուստիկայի և ձայնամեկուսացման հաշվարկ, տարածքների ակուստիկ միջավայրի 3D մոդելավորում, ակնկալվող ակուստիկ միջավայրի չափորոշիչների չափագրում և ստացված արդյունքների հիման վրա նախագծում: Այս ընկերությունը հայկական ճարտարապետաշինարարական միջավայր է բերել ձայնի կառավարման ու ընկալման, շոու տեխնոլոգիաների ներդրման նոր որակ ու մշակույթ:

Գրեթե բոլորի հետ էլ պատահել է միջոցառման մասնակցել մի վայրում, որտեղ այնպիսի անտանելի աղմուկ է իշխում կամ այնպիսի վատ հնչողություն է, որ ցանկացել է րոպե առաջ դուրս պրծնել այդտեղից: Համենայն դեպս էլ այցելելու ցանկություն չեք ունենա այնտեղ, որտեղ մի անգամ ապրել եք աղմուկի պատճառած այդ տհաճ զգացողությունը:

Խնդիրն այն է, որ Հայաստանում սրահների տերերը առաջին հերթին չեն կարևորում լավ ակուստիկա և հնչողություն ունենալու անհրաժեշտությունը և ակուստիկա ասելով հասկանում են բարձրախոս (դինամիկ) , սովորաբար հնչեցնում 110 դԲ(տեղ-տեղ մինչև 120) բարձր երաժշտություն, այն դեպքում երբ միջազգային չափորոշիչների համաձայն ըստ տարածքի նշանակության երաժշտական միջավայրի էկոլոգիապես մաքուր ձայնի բարձրությունը չպետք է գերազանցի 95 դԲ: «Բայց պետք է ասեմ, որ վերջին շրջանում պատվիրատուները սկսել են գիտակցել, որ լավ ճաշացանկից և սպասարկումից բացի պետք է ունենան նաև ձայնային հարմարավետ միջավայր, և ավելի են հաճախակիացել համագործակցության առաջարկները: Նաև սկսել են հաճախ դիմել գործող սրահների սեփականատերեր, որոնք խնդրում են կարգի բերել սրահների ակուստիկան, որովհետև վատ ակուստիկայի պատճառով հաճախորդները խուսափում են իրենց այցելել», - ասում է «Շոու մաստեր» ընկերության հիմնադիր ղեկավար Զորիկ Սահակյանը: Նա շատ է կարևորում այն փաստը, որ Հայաստանում սկսել են ավելի շատ կարևորել ինժեներիան. «Դա շատ լավ միտում է: Հենց ինժեներիան է ապահովում տարածքի հարամարավետությունը, օդափոխության, ջերմության ու ձայնի հաճելի միջավայրը: Ճիշտ է՝ մենք դեռ հաճախ ստիպված ենք լինում աշխատել արդեն ձևավորված սրահներում, ինչը բարդացնում է մեր խնդիրը: Հայ պատվիրատուները դեռ չեն պատկերացնում, որ միայն բարձրախոս դնելով տարածքի ակուստիկ ճիշտ միջավայր չի ստեղծվում, ու վատ հնչողության պատճառով կորցնելու են իրենց հաճախորդներին»:

«Շոու մաստեր» ընկերությունը տիրապետում է ցանկացած տարածքի ճարտարապետական և էլեկտրոնային ակուստիկայի նախագծման ու հաշվարկման արդիական լավագույն մեթոդներին: «Էլեկտրոնային ակուստիկ հաշվարկները ընդհանրապես իրականացվում են տարածքի բազմաթիվ տվյալների հիման վրա կիրառման նպատակներից ելնելով. տարածքի նշանակություն, չափսեր, մարդկանց քանակ, նստելու տեղեր, նաև երաժշտության տեսակ, սարքավորումների տեսակներ: Այդ տվյալների համաձայն էլ առաջարկվում են ձայնի ճնշման, համասեռ բաշխման տեխնիկական լուծումները։ Հենց դրանց շնորհիվ է, որ երաժշտությունն ու հարակից ձայները չեն վերածվում անտանելի աղմուկի»,- ասում է «Շոու մաստեր» ընկերության ղեկավարը: Ի դեպ ցանկալի է տարածքի ակուստիկ հաշվարկները իրականացնել դեռ նախագծման փուլում և նախօրոք ճարտարապետի հետ գտնել ակուստիկ խնդիրների լուծման եղանակները: Նախագծման ժամանակ «Շոու մաստերի» ակուստիկ ինժեներները եռաչափ մոդելավորմամբ (իհարկե դա պետք չէ շփոթել ճարտարապետական եռաչափ մոդելավորման հետ) հնարավորություն են տալիս պատվիրատուին լսել ձայնի ակնկալվելիք հնչողությունը տարածքում, որը բավականին բարձր ճշտությամբ համընկնելու է իրականին: Նրանք հաշվարկում են ձայնի ճնշումը, հասցեականությունը, ձայնավորների կորուստի բացառումը, ձայնի բարձրությունը համապատասխան մակարդակում պահպանելը և այլն: Եվ արդյունքում կառուցվում է ձայնային շատ հարմարավետ ու բարեհունչ միջավայր, որը չի հոգնեցնում ու չի նյարդայնացնում:

«Շոու մաստեր» ընկերությունը գրանցված է արտոնագրված ակուստիկ ինժեներների միջազգային սերվերում, որտեղ հրապարակվում են առաջատար արտադրողների ակուստիկ նյութերի լաբորատոր տվյալները, նաև բարձրախոսների հաշվարկային տվյալները: «Շոու մաստերը» հանդիսանում է ClairBrothers, FBT, d&b audio, HK AUDIO, K-Array, ALLEN&HEATH, SHURE, SGM, DSPPA, ELECTRON, RCS, DIGISYNTHETIC, AYRTON, ChamSys ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Եվ ընտրության լայն հնարավորությունը «Շոու մաստերին» թույլ է տալիս նախագծել էլեկտրոնային ճշգրիտ հաշվարկներով, լավ հնչողությամբ տարածքներ: Միակ խնդիրը, որ մատնանշում է «Շոու մաստեր» ընկերության հիմնադիր-ղեկավարը՝ հայկական աշխատաշուկայում կա շոուտեխնիկների, ձայնա-լուսային բարձրակարգ օպերատորների պակաս. «Այդ պակասը կա գրեթե բոլոր այն հանդիսությունների սրահներում, որոնք ունեն ժամանակակից տեխնիկական զինվածություն: Մենք տեղադրում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ սարքավորումներ, որը պետք է կարողանա կառավարել տեխնիկապես գրագետ անձնակազմը: Բայց նրա բացակայության պատճառով սրահներում ձայնի հնչողությունը հաճախ տուժում է»:

«Շոու մաստեր» ընկերությունը գործում է 1998 թվականից, իր գործունեոթւան ընթացքում կյանքի է կոչել 100-ից ավելի նախագծեր: Գործունեության այս կարճ ժամկետում նման քանակի նախագծեր անելը ակուստիկ ինժեներիայում բացառիկ երևույթ է: Ընկերությունը գրանցված է արտոնագրված ակուստիկ ինժեներների եվրոպական սերվերում, որտեղ բոլոր այդ նախագծերի հեղինակային իրավունքը պաշտպանված է:

Առ այսօր «Շոու մաստեր» ընկերությունը, որպես միակը հայաստանյան շուկայում ճարտարապետական ակուստիկայի ոլորտում, իր գործունեությամբ ստանձնել է ակուստիկ խնդիրների վերհանման, լուծման, ակուստիկ տեխնոլոգիական ինովացիոն մեթոդների մասին տեղեկատվական կենտրոնի առաքելությունը:

«Շոու մաստերն» այսօր Հայաստանում շոու տեխնոլոգիաների բնագավառում գիտական շեշտադրմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն Հայաստան է բերում գիտական ցանկացած նորություն, իր աշխատողներին ուղարկում է տարբեր վերապատրաստողական ծրագրերի մասնակցելու՝ հայկական շոու տեխնոլոգիաների ոլորտը որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: