Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Ամnւսինը կնnջ վրա բենզին է լցրել՝ պատճառելnվ այրվшծքներԱրմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ըՄիայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ
Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի

Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող սխալների հետևանքները սովորաբար պարզ և ուղիղ ազդեցություն են թողնում հասարակությունների վրա։

Ուրիշ բարդ մեխանիզմներ փնտրել պետք չէ։ Եթերից եթեր գնացող հանրային ակտիվ անվանացանկերը անում են նույնը՝ բզկտել, բարիկադավորել, բաժանել։ Ավելորդ է քննարկել, թե ինչի կհանգեցնի այս ամենը։ Գիտակից շերտերը սա արդեն մի քանի ամիս է՝ հասկացել են։ Ինչ վերաբերում է նվազ գիտակից շերտերին, ապա նրանք նման բաները հասկանում են սովորաբար երկու դեպքում՝ ա/ երբ համբերատար և հարգալից բացատրում ես ու ցույց ես տալիս այլընտրանքը, բ/ երբ իրական կյանքը այնպիսի շոկ է ձևակերպում, որից նրա ինքնապաշտպանական բնազդները արթնանում են։

Մի անզգույշ և թերևս ոչ միտումնավոր ձևակերպմամբ ժամանակակից հայ հասարակության մի զգալի հատվածին տրվեց «Պողոս» բնորոշումը։ Այնքան սահուն այս ձևակերպումը մտավ շրջանառություն և այնքան բնական այն ընկալվեց, կարծես՝ հասարակությունը հենց նման մի բանի էր սպասում։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա էլի խիստ իռացիոնալ սպասում է։ Պողոսը անսպասելիորեն ակտիվացած ցածր իրավագիտակցությամբ քաղաքացին չէ, կամ այդ խավը չէ. նույնիսկ եթե մի փուլ էլ նա լինի դոմինանտ։ Սա մեր հասարակությամ մասն է, որը փաստ է, ու որը պետք է ընդունել ու որի հետ պետք է աշխատել։ Պետության համար շատ ավելի վտանգավոր է, երբ «Պողոսի» է վերածվում վերնախավը՝ քաղաքական- դատաիրավական-մշակութային- գործարար և այլն։ «Պողոսը» ոչ մի կապ չունի սոցիալական վիճակի հետ, որովհետև մենք ունենք հարուստ պողոսներ, և կապ չունի կրթական ցենզի հետ, որովհետև մենք ունենք բավականին լավ կրթությամբ՝ պողոս քաղաքացիներ։ Մենք ունենք մտավորական պողոսներ, որոնց վնասը շատ ավելի մեծ է, քան չորսամյա կրթությամբ որևէ քաղաքացու։

Ինչու՞ եմ ես սա ասում՝ ցույց տալու համար, որ այսօրվա ներհասարակական բզկտվածությունը շատ բազմաշերտ է, ամեն ինչ խառնվել է իրար, և չեն գործում պետություն ունեցող հասարակություններին բնորոշ նորմերը։ Սա լուրջ պրոբլեմ է։

Այսպես երկար չի կարող մնալ

Հիմա հարցին նայենք հակառակ տեսանկյունից՝ ավելի կիրառական կողմից։ Բզկտվածությունը հասկացանք, սերմանվող նեքին թշնամանքը հասկացանք. իսկ ի՞նչը կկարողանա համախմբել հասարակությանը։ Կա՞ արդյոք նման գաղափար, թե՞ դա ուտոպիա է։ Վստահ եմ, որ կա. եթե հանում ենք արտաքին թշնամու ագրեսիան, որի պարագայում գործելու է լրիվ այլ տրամաբանություն, ապա կա մեկ գաղափար, որը ունի կոնսոլիդացնող վճռորոշ ռեսուրս։ Դա «սոլիդ» իշխանության գաղափարն է։

Սոլիդը քաղաքագիտական ձևակերպում չէ, այն չի ենթարկվում հայտնի տարաբաժանումներին։ Սոլիդը նույնիսկ չի ենթադրում այս կամ այն կարևոր խնդրի շուրջ տեսակետների համընկնում։ Այսօրվա Հայաստանի վիճակը շատ դժվար է տեղավորվում դասական քաղաքական ձևակերպումներում։ Սա իսկապես պատահական վիճակ է՝ էքսպերիմենտալ իրականություն։ Ենթադրաբար՝ լուծումներն էլ են լինելու ոչ ստանդարտ։

Հետզհետե՝ հասարակության շատ ավելի մեծ շերտեր են գիտակցելու, որ «լայվահեն» իշխանությունը վտանգավոր է։ Բայց սա դեռևս չի ենթադրում, որ կա քաղաքական լուծում։ Քաղաքական ուժերի այսօրվա պայմաններում իսկապես չի երևում նման լուծում։
Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք արդեն իսկ հասկանում են, որ սա հեռանկար չունեցող վիճակ է։ Խորհրդարանական մեծամասնութան մեջ կան մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ այս դատարկությունը վատ բանի է հանգեցնելու, և այդ մարդկանց թիվը գնալով մեծանալու է։ Իշխանությունից դուրս՝ հանրային կյանքում, կան զգալի թվով մարդիկ, ովքեր փայլուն հասկանում են անհնարինությունը՝ վերադառնալ անցյալի մոդելներին, բայց նույնքան էլ լավ հասկանում են, թե ուր է տանելու այսօրվա իշխանական որակը։

Ի՞նչը կարող է միավորել տարբեր հայացքներ, քաղաքական նախասիրություններ ունեցողներին, տարբեր սերունդներին և տարբեր կրթական ու սոցիալական ցենզ ունեցողներին. դա սոլիդ իշխանության գաղափարն է, պահանջը։

Ի՞նչ խնդիրներ է դրվելու ապագա «սոլիդ իշխանության» առաջ. կանգնեցնել գահավիժումը, կանգնեցնել ներհասարակական թշնամանքն ու բաժանումը, կանգնեցնել դատաիրավական բեսպրեդելը, գտնել ներքին համերաշխության բանաձևերը, կտրուկ ամրացնել Հայաստան-Արցախ անվտանգության համակարգը, վերացնել երկիմաստությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում և վերականգնել վստահության անհրաժեշտ մակարդակը, հստակեցնել հարաբերությունների մակարդակը ԵՄ և ԱՄՆ-ի հետ, առողջացնել քաղաքական համակարգը, այդ թվում՝ մի շարք օրենքների ընդունումով, պատրաստվել խաղաղ, ազատ ընտրությունների։

Ինչ կլինի եթե ուշանա սոլիդ իշխանության ձևավորումը

Գործող իշխանության պատկերացումների պարզունակությունը և մոլեգնող անլրջության համաճարակը մտնում է բոլորի տները, հիմնարկները, բակերը, ամեն միկրոսոցիում։ Մի քիչ արագ, մի քիչ դանդաղ, բայց գործընթացն արդեն անդառնալի է։ Այդ պարզունակությունը և անլրջությունը կազմալուծում է և ավելի է կազմալուծելու կենսագործունեության բոլոր համակարգերը։ Բոլոր միջավայրերում լինելու է սողացող քայքայում։ Այսօր աղբն ու ճանապարհային երթևեկությունը դարձել են պատուհաս, վաղը այդպես է լինելու բոլոր ոլորտներում։ Էներգետիկ վթարը Երևանում դրա ամենասուր նախազգուշացումն էր. հասարակությանը ոչ ոք չպատասխանեց՝ կա՞ր, արդյոք, իրական վտանգ ատոմակայանի համար, և կա՞ արդյոք 100 տոկոսանոց երաշխիք, որ երկրորդ անգամ նման բան կբացառվի։ Ես սա ասում եմ նկարագրելու համար, թե ինչ անսահման ռիսկ է պետության կենսագործունեության ոլորտների կազմալուծումը։

Եթե սոլիդ իշխանության ձևավորման փուլը երկարեց, և այսօրվա իշխանության սոլիդ շրջանակները և իշխանությունից դուրս գտնվող սոլիդ շրջանակները չգտան տարբերակը՝ միասնական սոլիդ իշխանության ձևավորման, ապա Հայաստանին որոշ ժամանակ անց ոչինչ չի մնում, քան «ուժեղ ձեռքի իշխանությունը»։ Կազմաքանդումը լինելու է այնքան խորը, և ներքին ու արտաքին ռիսկերը լինելու են այնքան ռեալ, որ հասարակության բոլոր շերտերի կոնսոլիդացված պահանջն է լինելու «ուժեղ ձեռքը»։ Ձեռք, որը ստիպված է լինելու միառժամանակ սառեցնելու ժողովրդավարական նորմերը՝ կասեցնելու համար թշնամու հարձակումը, տնտեսության կոլապսը, ներքին ընդհարումները և այլն։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»