Հաշվարկվել է համաշխարհային տնտեսության կորուստը` ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմի հետևանքով
«Reuters»-ը հաշվարկել է համաշխարհային տնտեսության կորուստը` Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև բռնկված առևտրային պատերազմի հետևանքով: Վերլուծաբանների կարծիքով` համաշխարհային տնտեսությունը կկորցնի մոտ 850 միլիարդ դոլար:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները կկորցնի մոտ 200 միլիարդ դոլար: Գործակալությունը նշում է, որ առևտրային քաղաքականության անորոշությունը բարձրացել է աննախադեպ մակարդակի վրա անցյալ դարի 70-ական թվականներից ի վեր:
Համաշխարհային մասշտաբով աշխարհը կկորցնի ՀՆԱ-ի մոտ 1% -ը: Ներկայումս ԱՄՆ ՀՆԱ-ն մոտավորապես 20 տրիլիոն դոլար է: