Մերկելը G7-ի բացումից առաջ լողափ է այցելել (տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G7 գագաթնաժողովի բացումից առաջ, որն անցկացվում է Ֆրանսիայի Բիարից քաղաքում, որոշել է լողափ այցելել։ Գերմանիայի կանցլերի զբոսանքի տեսանյութը Twitter-ում տեղադրել է ականատեսներից մեկը։
Մերկելը զբոսնել է այն հատվածով, որը գագաթնաժողովի պատճառով չեն փակել և զրուցել է ջրափրկարարի հետ։
Լողափում կանցլերին ճանաչել են և ակտիվ ողջունել։
Գագաթնաժողովի բացումից առաջ Մերկելը շփվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։
La chancelière Allemande @AngelaMerkeICDU en balade sur la plage de la Madrague à Anglet.