Զախարովան խոստացել է «եղբայրական» խորհուրդ տալ Զելինսկիին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Մոսկվան կմիանա G8-ին միայն այն ժամանակ, երբ վերադարձնի Ղրիմը:
Մարիա Զախարովան ֆեյսբուքյան ի իր էջում գրել է, թե Ուկրաինայի առաջնորդին տվել են «անիմաստ բառերով տեքստ»։
«Պետությունը չի կարող «կրկին» զբաղեցնել իր տեղը դիվանագիտական օրակարգում։ Մոսկվան արդեն ունի իր դիվանագիտական բարձր տեղը»:
Նա նաև շեշտել է, որ ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Կիևի իշխանություններից ազդանշաններ՝ «ոչ թե սոցիալական ցանցերում, այլ իրականությունում»:
Բացի այդ, Զախարովան խոստացել է «պարբերաբար եղբայրաբար խորհրդակցել» Ուկրաինայի նախագահի հետ, քանի դեռ նա չի հասկանում Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը: