Թրամփը կոչ է արել Apple կորպորացիային տեղափոխել իր արտադրությունը Չինաստանից
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկյան Apple կորպորացիային տեղափոխել իր արտադրությունը Չինաստանից: Այդ մասին նա հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ:
«Ես կարող եմ օգնել ամերիկյան ընկերություններին, ինչպիսին Apple-ն է, շատ կարճ ժամանակահատվածում, միայն այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն արել այն, ինչ պետք է անեն՝ հեռանան Չինաստանից»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է, որ առանց իր օգնության խոշոր կորպորացիաները շատ մեծ խնդիրներ կունենային:
Թրամփի գնահատականների համաձայն՝ վերջին մեկուկես ամսում Չինաստանը կորցրել է 2 մլն աշխատատեղ, որովհետև «որոշ ընկերություններ իրենց արտադրությունը տեղափոխում են այնտեղ, որտեղ չեն գործում ամերիկյան մաքսատուրքերը»:
«Եվ նրանք շատ ավելին կկորցնեն»,- ասել է Թրամփը: